«Ալաշկերտը» նվազագույն հաշվով զիջեց «Իրտիշին»
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը Բելեկում կայացած ստուգողական խաղում նվազագույն հաշվով պարտություն կրեց ղազախական «Իրտիշ»-ից: Երկրորդ կեսի սկզբում աչքի է ընկել ղազախական ակումբի հարձակվող Կարլոս Ֆոնսեկան:
Ընդմիջումից հետո մրցակցի վտանգավոր գրոհը կասեցնելու համար երկրորդ զգուշացումն է ստացել Իրակլի Կվեկվեսկիրին` հեռացվելով խաղադաշտից:
«Ալաշկերտը» հանդես էր գալիս հետևյալ կազմով. Արսեն Բեգլարյան, Ալեն Համբարձումյան, Տեդ Նտիրուբուզա, Արթուր Եդիգարյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Դաշյան, Նարեկ Բեգլարյան, Իրակլի Կվեկվեսկիրի, Վահագն Մինասյան, Արարատ Առաքելյան, Անդրանիկ Ոսկանյան:
Թուրքիայում անցկացրած առաջին երկու ստուգողական հանդիպումներում «Ալաշկերտ»-ը 0:2 հաշվով պարտվել է ռուսական «Տոսնո»-ին, սերբական «Նապրեդակ»-ի հետ խաղացել է ոչ ոքի՝ 1:1:
Փետրվարի 11-ին «Ալաշկերտ»-ը հանդիպելու է Ուզբեկստանի հավաքականին, իսկ փետրվարի 12-ին՝ Ղազախստանի «Ակժայիկ»-ին: