Բաժիններ՝

Նշանավոր դերասան Դին Քեյնը Երևանում հարցազրույց է անցկացրել սիրիահայերի հետ

«Արևելքը» սիրիահայ գրող, հրապարակախոս Հակոբ Միքայելյանից տեղեկացել է, փետրվարի 25-ին Հայաստան այցելած նշանավոր դերասան Դին Քեյնը Երևանում հանդիպել է մի շարք սիրիահայերի հետ և նրանց հետ հարցազրույց անցկացրել: Նա զրուցել է մտավորականների և այլ խավի ներկայացուցիչների հետ՝ տեղեկանալով Սիրիայից տեղափոխվելու և Հայաստանում ապրելու մանրամասներից: Այդ մարդկանց թվում են եղել գրող, բժիշկ Թորոս Թորանյանը, հրապարակախոս Հակոբ Միքայելյանը և այլ սիրիահայեր: Նախատեսվում է, որ վերադառնալուց հետո Դիմը ինչ-որ նախագիծ կներկայացնի Հայաստանից:

Ինչպես տեղեկացրել էինք՝ ամերիկյան հայտնի «Սուպերմենի նոր արկածները» հեռուստասերիալի աստղ Դին Քեյնն օրեր առաջ այցելել էր Հայաստան: Նա լուսանկար էր հրապարակել իր Twitter-ի էջում, որտեղ երևում է, որ դերասանը Հայաստանում է: «Առաջին լուսանկարից դժվար գուշակեք, թե որտեղ եմ: Շատ կարևոր հուշահամալիրի մոտ եմ»,-գրել է դերասանը: Իսկ երկրորդ լուսանկարի տակ նա նշել է, որ նրանք, ովքեր գուշակեցին, որ ինքը Հայաստանում է, ճիշտ են:

Տեղեկացնենք, նաև, որ դերասանը հայկական հարցերին ծանոթ է վաղուց. 2005 թվականին նա «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր  Գեյվըն Մաթևոսյանի հետ Լոս Անջելեսում մասնակցել էր Հայոց ցեղասպանության 90-ամյակի երթին: Այս մասին նրա հայաստանյան այցի առթիվ հիշեցրել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը, որը Ծիծեռնակաբերդի նրա լուսանկարը շնորհակալական գրությամբ տարածել է տարբեր էջերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս