Անհայտ անձինք սպառնում են պայթեցնել ԱՄՆ-ի հրեական կենտրոնները
ԱՄՆ-ի տարածքում գտնվող նվազագույնը 16 հրեական կենտրոն է ստացել պայթյունների սպառնալիքներով հաղորդագրություններ, հայտնում է NBC հեռուստաալիքը։
Դրա տեղեկություններով՝ սպառնալիքներով հաղորդագրություններ են ստացել Հյուսիսային Կարոլինա, Ալաբամա, Ֆլորիդա, Փենսիլվանիա, Նյու Ջերսի, Դելավեր ու Ինդիանա նահանգների հրեական կենտրոններն ու ցերեկային դպրոցները։
Հաստատությունների այցելուներն ու աշակերտները տարհանվել էին։
Նշվում է, որ դա վերջին 6 շաբաթվա ընթացքում արդեն նման սպառնալիքների 5-րդ ալիքն է։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա դուստրը՝ Իվանկան, դատապարտել էին նմանատիպ դեպքերը։