Լևոն Մարտիրոսյանը՝ Անգլիայում ՀՀ դեսպան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ ներկայացուցիչ Լեւոն Մարտիրոսյանը, թեպետ իր հարցազրույցներից մեկում նշել է, որ հաջորդ Ազգային ժողովում չի լինելու, քանի որ ՀՀ նախագահից այլ պետական աշխատանքի հրավեր է ստացել եւ սիրով ընդունել է, սակայն թե կոնկրետ ի՞նչ պաշտոն, խիստ գաղտնի է պահում։ Ավելին՝ այս մասին անգամ պատգամավոր գործընկերների հետ չի բացվում Մարտիրոսյանը։

Այդուհանդերձ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Մեծ Բրիտանիայի էսեքսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտած պատգամավորը, ամենայն հավանականությամբ, կգործուղվի Միացյալ Թագավորություն՝ որպես ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս