Բաժիններ՝

Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է տների վրա, կան զոհեր

Նվազագույնը 4 մարդ է զոհվել թեթևշարժիչանի ինքնաթիռի կործանման հետևանքով, որն աղետի է ենթարկվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։ Դեպքը տեղի է ունեցել Ռիվերսայդ քաղաքում, ինքնաթիռը տեղի օդանավակայանից ուղևորվում էր Սան Խոսե։

Ինքնաթիռը մխրճվել է երկու բնակելի տան մեջ, ինչից հետո սկսվել է ուժեղ հրդեհ։ Դեպքի հետևանքով ավերվել է երկու տուն, ևս մեկը վնասվել է։

Նշվում է, որ Cessna ինքնաթիռում գտնվել է ինքնաթիռ՝ ամուսինը, կինն ու երեք դեռահաս։
Ընդհանուր՝ դեպքի վայրում հայտնաբերվել է 4 մարմին, սակայն փրկարարները դեռ չեն կարողանում ասել, թե արդյոք դրանք ուղևորների մարմիններն են, թե տների բնակիչները։
Չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728