
Թրամփը սպառազինությունների մրցավազք է սկսում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ավելացնել 2018թ. պաշտպանական ծախսերը՝ տալով «ամերիկյան պատմության մեջ սպառազինությունների մեծագույն ծրագրերի» մեկնարկը, հայտնում է RIA Novosti-ն։
Նա պլանավորում է «նոր մակարդակի բարձրացնել ԱՄՆ զինված ուժերը՝ թե՛ պաշտպանողական, թե՛ հարձակողական, այն ամենը, ինչ կա, դարձնել շատ, լավ ու ուժեղ, քան երբևէ եղել է»։
Ինչպես հայտնում է The New York Times-ը, ռազմական ծախսերի ավելացումը արդեն նախատեսված է մյուս տարվա բյուջեով, որը հրապարակվելու է փետրվարի 27-ին։ Թրամփի պատրաստակամությունը՝ ավելացնել ռազմական ծախսերը, կարող է հանգեցնել ողջ աշխարհում ռազմական ծախսերի ավելացման, որի միտումները ձևավորվել էին դեռևս 2015թ.։