Կալիֆոռնիայում Cessna 310 ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա, կան զոհեր
Չորս մարդ է զոհվել, եւս երկուսը վերքեր են ստացել այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին Կալիֆոռնիայի նահանգի Ռիվերսայդ քաղաքում ոչ մեծ մի ինքնաթիռ ընկել է բնակելի տների վրա: Այս ճշտված տվյալները ներկայացրել է քաղաքի հրշեջ վարչության պետ Մայքլ Մուրը:
«Հայտնաբերվել է չորս մարդու մարմին»,- ասել է Մուրը. Նրա խոսքով՝ օդանավում եղել են հինգը՝ երկու ամուսիններ եւ երեք դեռահասներ: Ըստ առկա տվյալների՝ նրանք վերադառնում էին միջոցառումից, որը տեղի է ունեցել ոչ հեռու գտնվող «Դիսնեյլենդ» զբոսայգում:
Դեռահասներից մի աղջիկ աղետի հետեւանքով աննշան վնասվածքներ է ստացել: Լուրջ վերքեր է ստացել այն տներից մեկի բնակիչը, որոնց վրա ընկել է ինքնաթիռը: Երկու տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Ինչպես նշվում է, Cessna 310 թեթեւ երկշարժիչավոր ինքնաթիռը, որը Ռիվերսայդի մունիցիպալ օդանավակայանից ուղեւորվում էր Սան Խոսե, աղետի է ենթարկվել թռիչքից մի քանի րոպե անց: Երկու մասնավոր տներում, որոնց վրա ընկել է ինքնաթիռը, հրդեհ է սկսվել, դրանք գրեթե ամբողջովին այրվել են:
Ինքնաթիռի կործմանման պատճառները հայտնի չեն: Համերկրային ավիացիոն վարչությունը պատահարի հետաքննություն է սկսել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: