Բաժիններ՝

Թրամփը մեղադրել է Օբամային տեղեկատվական արտահոսքի մեջ

ԶԼՄ-ների տեղեկատվական արտահոսքի հետևում, որոնք վարկաբեկում են Սպիտակ տունը, կանգնած է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա շրջապատը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ Օբաման է կանգնած դրա հետևում, քանի որ նրա մարդիկ հաստատ կանգնած են դրա հետևում։ Որոշ արտահոսքեր, հավանաբար, դուրս էին գալիս այդ խմբից»,- ասել է Թրամփը։

Նա տեղեկատվական արտահոսքերն անվանել է«լուրջ քայլ», քանի որ դրանք ազդում են ԱՄՆ ազգային անվտանգության վրա։ Միևնույն ժամանակ, նա չի բացատրել, թե ինչ նկատի ունի, սակայն հնարավոր է համարել, որ նման արտահոսքերը կշարունակվեն, քանի որ «դա քաղաքականություն է»։

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Թրամփը թույլատրել է ստուգել Սպիտակ տան վարչակազմի աշխատակիցները բջջային հեռախոսները, որպեսզի համոզվի, որ նրանք չեն շփվել լրագրողների հետ։

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերն այդ տեղեկությունը հերքել էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728