Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի լիազորությունները երկարացրեց երկու տարով

ՆԱՏՕ-ն «դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի լիազորությունները երկարացրել Է մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր»: Այդ մասին ասված է դաշինքի կենտրոնակայանի տարածած հայտարարության մեջ:

«Շնորհակալ եմ, որ 29 դաշնակիցներ ինձ արժանացրին բարձր պատվի եւ որոշում ընդունեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ ժամկետը երկարացնել մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր: Ես մտադիր եմ շարունակել աշխատել դաշինքի ուժեղացման վրա՝ ապահովելու համար մեր բոլոր քաղաքացիների անվտանգությունը»,-հայտարարության մեջ մեջբերվում է Ստոլտենբերգի խոսքը: Այդ որոշումն ընդունվել էր Հյուսիսատլանտյան խորհրդի լիագումար նիստում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է ՆԱՏՕ-ի մի աղբյուր, Ստոլտենբերգի նոր ժամկետի շուրջ սկզբունքային պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դաշինքի ԱԳ նախարարների՝ դեկտեմբերի 5-6-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընտրվում է չորս տարով՝ մեկ կամ երկու տարով երկարացնելու հնարավորությամբ: Ստոլտենբերգն այդ պաշտոնն ստանձնել է 2014 թվականի սեպտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս