Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտադիր չէ խոչընդոտել Ասադի պաշտոնավարմանը մինչև 2021 թվականը. The New Yorker

Վաշինգտոնը մտադիր չէ մինչեւ 2021 թվականը փորձել իշխանությունից հեռացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Այդ մասին դեկտեմբերի 11-ին հայտնել է The New Yorker հանդեսը:

Եվրոպացի եւ ամերիկացի չինովնիկների թվից նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն, Դոնալդ Թրամփի վարչակազմը «պատրաստ է ընդունել նախագէահ Բաշար Ասադի կառավարման շարունակումը մինչեւ 2021 թվականին Սիրիայում կայանալիք հաջորդ նախագահական ընտրությունները»:

«Այս որոշումը նահանջ է ԱՄՆ-ի կողմից քանիցս կրկնված այն հայտարարություններից, որ Ասադի պաշտոնաթողությունը պետք է դառնա խաղաղ կարգավորման բաղադրատարրերից մեկը»,-ընդգծում է հանդեսը: Նրա գնահատման համաձայն, Վաշինգտոնի այս դիրքորոշումը պայմանավորված է ամերիկյան վարչակազմի «սահմանափակ հնարավորություններով», արաբական երկրում ռազմական տեսանկյունից ստեղծված իրադրությամբ, ինչպես նաեւ «Սիրիայի դաշնակիցների հաջողություններով ի դեմս ռուսների, իրանցիների եւ «Հըզբոլլահ»-ի»:

Հոդվածում նշվում է, որ «օդից Ասադին աջակցություն ցուցաբերելու» Մոսկվայի որոշումը «բեկումնային պահ դարձավ» եւ թույլ տվեց Սիրիայի նախագահին՝ պահպանելու իշխանությունը:

Նյութում նշվում է, որ ներկայում Ասադը վերահսկում է Սիրիայի մեծ մասը, այդ թվում՝ խոշոր քաղաքներ: Բացի այդ, արձանագրվում է, որ «ԱՄՆ-ի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմության խմբերն արդյունավետ չէին»: «Նրանք ընդհարվում էին միմյանց հետ եւ տրոհվում առանձին խմբակցությունների»,-ասված է հրապարակման մեջ: Ընդդիմադիրների շարքերում այդպես էլ չհայտնվեցին ազդեցիկ առաջնորդներ, որոնք կարող էին դառնալ Ասադի այլընտրանքը:

Հրատարակության գնահատմամբ, ներկայում Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացում հանգուցային դեր է խաղում «ազդեցիկ «եռյակը», որը ներառում է Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան: Ընդսմին Վաշինգտոնը, ինչպես նշվում է նյութում, «մի կողմ է հրվել»: Հոդվածում պնդվում է, որ ՄԱԿ-ի ղեկավարության ներքո կարգավորումը փոխարինվել է «Աստանայի բանակցություններով»: Հանդեսի աղբյուրների տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի պաշտոնատարները նաեւ անհանգստացած են այն բանից, որ Ասադը կարող է «այս կամ այն ճանապարհով» շահել 2021 թվականի ընտրությունները Սիրիայում եւ «իշխանության գլուխ մնալ հետագա տարիներին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս