Պաշտոնական Անկարան խիստ բացասական է արձագանքել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և այլ օերնքներ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը դեկտեմբերի 7-ին Փենյանում հանդիպել է ԿԺԴՀ-ի ԱԳ նախարար Լի Յոն Հոի հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը նախօրեին հայտարարել է նախագահի 2018 թվականի ընտրությանը առաջադրվելու որոշման մասին:
Հայաստանում 29 տարի առաջ տեղի ունեցավ խոշորագույն բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար:
Ցանցում նոր տեսանյութեր են հայտնվել Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների վայրից։«Կլիմայի փոփոխությունը ոչ թե կարող է դժոխք ստեղծել երկրի վրա, դա արդեն իսկ տեղի է ունենում:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 07:49-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 8-ին նիստ կանցկացնի Երուսաղեմի կարգավիճակի հարցի շուրջ՝ ԱՄՆ-ի կողմից քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու միակողմանի կարգով ընդունված որոշման կապակցությամբ:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երրորդ նիստը: Գրանցվել է 86 պատգամավոր:
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննիչների խումբը ձերբակալել է Թուրքիայի մի քաղաքացու, որը ավտոմեքենայի թաքստարանով փորձել է 129 օդամղիչատրճանակ անցկացնել Վրաստան:
Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժումը պաղեստինյան միջատարածքի հազարավոր բնակիչների բողոքի ցույցի է դուրս բերել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ։
Անտեսելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ չներքաշվելու մահմեդական աշխարհի և ՄԱԿ-ի հորդորները՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ:
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 02:33-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել առվակի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը կազմել է 88.4 մլրդ դրամ, ինչը 14.2 մլրդ դրամով կամ 19.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանություն է տարածել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարի մեկնաբանության մեջ ասվում է.
Նոյեմբերի 30-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է մարիխուանա կիրառելու ապաքրեականացմանը վերաբերող բողոքի հայցը: Դատարանը հակասահմանադրական է ճանաչել մարիխուանայի օգտագործման համար քրեական պատասխանատվության ենթարելու պրակտիկան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 07-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) գերմանացի կին պատգամավոր Միկելլե Մունտեֆերինգը խոսել է Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին: Ըստ թուրքական «T24.com.tr» լրատվամիջոցի՝ պատգամավորը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան գնալով հեռանում է Եվրոպայից:
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 21:25-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի մոտակայքում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկինում բուհերը ՊՈԱԿ-ներ էին, և դրանց ռեկտորները կարող էին պաշտոնավարել մինչև 65 տարեկանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից խորհրդարանին կհատկացնի 53 միլիոն դրամ: Թերթին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներառված է գործադիրի՝ այսօր կայանալիք նիստի օրակարգում:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբում մեծ փոփոխություն եղավ. ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, այսպես ասած, հորդորով ազատվեց գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:
Դեկտեմբերի 6-ին` ժամը 19:36-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից մոտ մեկ տարի անց Նորատուս գյուղում դեռ լարվածությունը պահպանվում է: Նրա սպանության մեջ մեղադրվում է 20-ամյա Մեխակ Հարությունյանը:
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 23:29-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի Դեմիրճյան փողոցի թիվ 9 հասցեում այրվում է արագիլի բույն:
«ՀՀ ԶՈւ ԳՇ պետի այլևս նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանին ՊՆ-ում տեղի ունեցող կադրային փոփոխությունների համատեքստում պաշտոնանկ անելու մասին լուրեր պարբերաբար են շրջանառվել (վերջին մեկուկես տարվա ընթացքում՝ ապրիլյան պատերազմից հետո, առավել հաճախ):
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կաշվից դուրս է գալիս իշխանությունների ցանկացած նախաձեռնություն արդարացնելու համար: Նույնիսկ ՀՀԿ-ականներն են զարմանում, թե ինչ ջանասիրությամբ է դա անում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 01։03-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Ցամաքաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: