
Տղամարդը ավտոմեքենայի թաքստոցում տասնյակ ատրճանակներ է անցկացրել Վրաստան

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննիչների խումբը ձերբակալել է Թուրքիայի մի քաղաքացու, որը ավտոմեքենայի թաքստարանով փորձել է 129 օդամղիչատրճանակ անցկացնել Վրաստան:
«Հետաքննությունը պարզել է, որ կասկածյալը մաքսային ստուգումներից գաղտնի, մեքենայում հատուկ հարմարեցված թաքստոցում պահած 129 օդամղիչ ատրճանակէ փորձել «Սարփի» մաքսային անցակետով Թուրքիայից տեղափոխել Վրաստան»,- ըստ aliq.ge-ի՝ ասվում է ծառայության կայքում:
Քրեական գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 1-ին հոդվածի 214 մասիհատկանիշներով՝ առանց մաքսային մարմիններ ներկայացնելու երկիր ներմուծել կամարտահանել ապրանքներ մեծ քանակով կամ փաստաթղթերի կեղծմամբ:Ձերբակալվածին սպառնում է 3-ից 5 տարվա ազատազրկում: