
Ահազանգ. արագիլի բույն է այրվում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 23:29-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի Դեմիրճյան փողոցի թիվ 9 հասցեում այրվում է արագիլի բույն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է արագիլի բույն և անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:34-ին, մարվել` 02:33-ին: Այրվել է մոտ 190 հակ անասնակեր, անասնագոմում կուտակած աթար (մոտ 7 խմ), արագիլի բույն և էլ. սյուն՝ մասնակի (0.5 գմ):