Բաժիններ՝

Ավտոմեքենան հայտնվել է առվակի մեջ. վարորդին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 02:33-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել առվակի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի 35 MT 981 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Է. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին տեղափոխել հրշեջ-փրկարարական ջոկատ. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031