ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց համար ավանդների գծով «Ձմեռային խնայողություններ» ակցիայի մեկնարկը: 07.12.2017 թ.- ից մինչև 29.12.2017 թ. հաճախորդները կարող են ձևակերպել «Շահավետ» ավանդը բարձրացրած տոկոսադրույքներով:
«Այդ սադրանքը միտված է թե՛ Մերձավոր Արևելքի արաբական երկրների (հատկապես այն երկրների, որոնք ԱՄՆ-ի հետ ունեն լարված հարաբերություններ), և թե՛, բնականաբար, Իրանի դեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետը։
ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունը վնասակար է տարածաշրջանի անվտանգության համար:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) Լեհաստանին, Հունգարիային եւ Չեխիային դատի է տվել միգրանտների ընդունման՝ Եվրամիության (ԵՄ) հետ համաձայնեցված ազգային բաժնեմասերի չկատարման համար:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 14:14-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի տնակների մոտակայքում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը մերկասառույցի պատճառով կողասահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը. ավտոբուսն ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը մերժում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը հայտարարել է` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը շատ բացասական նախադեպ է ստեղծում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝պարզելու քաղաքացու՝գողացված բանկային քարտով զգալի չափի գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
Բրյուսելի կենտրոնում Կատալոնիայի բնակիչների եւ այնտեղից սերվածների զանգվածային ցույց է անցկացվում ի պաշտպանություն իրենց իրավունքների:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը լուրջ անհանգստություն է առաջ բերել ինչպես Հայ Եկեղեցում, այնպես և քրիստոնեական Քույր Եկեղեցիների ու կրոնական այլ հարանվանությունների մոտ:
Գյումրիում դեկտեմբերի 6-ին ավազակային հարձակման է ենթարկվել 44-ամյա կինը: Երկու անձինք ապօրինի մուտք են գործել բնակարան և դանակի սպառնալիքներով իրենց հետ տարել են տարբեր տեսակի գույք:
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության առաջատարը «Արցախ»-ն է:
Վարչապետ Կարեն Կարապետյանը 1988 թվականի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Գյումրի: Կարեն Կարապետյանը ժամը 11:41-ին ծաղիկներ է դրել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մասնակցել մատուցվող պատարագին:
Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը հայտարարել է Իսրայելի մայրաքաղաք եւ կարգադրել է իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել այդ քաղաք, պետք է հրաժարվի Մեծ Բրիտանիա պետական այցի գաղափարից։
Դեկտեմբերի 7-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը:
Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին։
ACBA Ticket բջջային հավելվածը թարմացման և կատարելագործման աշխատանքների արդյունքում այժմ գործում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բոլոր 58 մասնաճյուղերի համար:
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը:
Էստոնիան կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կարգավորում գտնելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հիմնախնդրի լուծում գտնելու հարցում:
Թուրքիայի արտգործանխարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի հայտնի մտավորականներ Ալի Բայրամօղլուի, Ուֆուք Ուրասի, Էրոլ Քաթըրջըօղլուի և Սաիթ Չեթինօղլուի դեմ հետաքննություն է սկսվել Արցախ այցելության համար:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելեսի օկրուգի իշխանությունները վտանգի՝ երբեւէ գրանցված ամենաբարձր մակարդակն են հայտարարել տարածաշրջանում բնական հրդեհների պատճառով:
Աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 7-ի առավոտյան մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Մարիտիմու»-ի հերթական խաղին:
«Գիտեք, շատ բան են ասում, բայց հիմնավորումներ պետք է լինեն: Ես էլ շատ բան եմ լսում, ամեն լսած եթե հիմք ընդունեննք, կոռեկտ չէ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը՝ հակադարձելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, որը, դիմելով ընտրակաշառք վերցրած քաղաքացիներին, ասել էր, որ սա նրանց ընտրության արդյունքն է, նրանք լավ չեն ապրելու։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին մտահոգիչ է համարում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը:
Հայաստանում նոր կառուցված շենքերը լիովին համապատասխանում են ներկայիս սեյսմիկ վտանգի պահանջներին, սակայն հին շենքերը ամրացնելու համար բավականին խոշոր չափի ներդրումներ են անհրաժեշտ: