Երուսաղեմի կարգավիճակի հարցը պետք է լուծվի կողմերի ուղղակի բանակցություններում:
Ազգային ժողովում քննարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան դեկտեմբերի 7-ին կոչ է արել նոր ինտիֆադա (պաղեստինյան ապստամբություն) սկսել:
Լոռու մարզում առավոտյան վթարի ենթարկված զինծառայողներից մեկը մայոր է, մյուսը` կապիտան: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Վանաձորի բժշկական կենտրոն հոսպիտալացված կապիտանի վիճակը կայուն ծանր է, մայորինը` բավարար:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանը նախնական համաձայնությամբ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա`ձեռք բերված բոլոր համաձայնությունների, պայմանավորվածությունների և ռազմավարական գործընկերության շրջանակներում»:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նախատեսում է 2018-2020-ին կատարել ավելի քան 28 միլիարդ դրամի ներդրում:
Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի հարավում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով շուրջ 200 հազար մարդու հաձնարարված է տարհանվել, ավերվել է 184 շինություն:
Պիցցայի պատրաստման նեապոլյան ավանդույթը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները հարգել են 1988 թվականի երկրաշարժի հետեւանքների վերացման ընթացքում զոհված զինվորականների հիշատակը:
1988 թվականը սև տառերով կգրվի հայ ժողովրդի պատմության էջերում։ Հիրավի, մեր ժողովուրդը դեռևս ուշքի չէր եկել սումգայիթյան ջարդերից, չնայած այդ եղեռական երեք օրերը երբեք չեն ջնջվի մեր ժողովրդի հիշողությունից, երբ ամբողջ հայության գլխին նոր փորձանք եկավ։
«Մի վերագրեք այս օրենքին կարգավորիչ դեր»,- Ազգային ժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքի նախագիծը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ստեղծել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի վերաբերյալ տեղեկատվության հավաքման եւ պատասխան միջոցների համակարգման օպերատիվ խումբ, ելույթ, որտեղ նա Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք եւ հանձնարարել այդ քաղաք տեղափոխել Միացյալ Նահանգների դեսպանատունը:
«Սա Թրամփի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ղեկավարության շատ նեղ խմբի կողմից ընդունված որոշում է։ Չեմ բացառում, որ ԱՄՆ հաջորդ վարչակազմը չեղարկի Թրամփի այս որոշումը»։
Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ` Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Ստամբուլի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում 39 կասկածյալի ձերբակալելու որոշում է ընդունել:
Սեւանցի թաեքվանդոիստներ Դավիթ Թորոսյանը եւ Էդվարդ Միրզոյանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած թաեքվանդոյի միջազգային մրցաշարից վերադարձել են հաղթանակներով:
ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի կողմից համատեղ անցկացվող ընդգրկուն զորավարժությունները եւ ամերիկացի պաշտոնյաների արած վերջին հայտարարություններն այն բանի վկայություններն են, որ Վաշինգտոնը պատրաստվում է հարված հասցնել ԿԺԴՀ-ին:
Ի պատասխան առանձին հարցումների, հայտնում ենք, որ 1988թ դեկտեմբերի 7-ին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +16, Իջևանում +19, Կապանում +21, աստիճանի։Բայց դա կապ չունի երկրաշարժի հետ, պարզապես համընկել է։
Մի ամբողջ շարք պետություններում ԱՄՆ-ի դեսպանությունների աշխատակիցները դեկտեմբերի 6-ին արտասահմանում գտնվող ամերիկացիներին հայտնել են նրանց անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշման պատճառով:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 09:09-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին մերձավորարևելյան տարածաշրջանը կրակի մեջ գցելու հարցում:
Վերջին տարիներին հայաստանյան սոցիալական ցանցերում քննարկվում է ուկրաինական onpress.info կայքում հրապարակված «Ինչպե՞ս 1988-ին պայթեցրին Սպիտակը» հոդվածը (հոդվածի հեղինակ՝ Լեոն Մանեւիցկի):
«Մենք իսկապես ունենք դատական համակարգը դատավորների քանակով ավելացնմելու խնդիր»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Նրա խոսքով՝ կառավարությունը որդեգրել է այն սկզբունքը, որ «չունենք, չկա, չենք կարող ապահովել», բայց, ըստ նրա, այդպես չի կարող լինել. «Սա առիթ է […]
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ համաձայն չէ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու» մասին օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016 թվականի աղքատության ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2015թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 0.4 տոկոսային կետով և կազմել 29.4%։