
«Ծիրանի» ռեստորանի մոտ Ուկրաինայի Հանրապետության քաղաքացին ավտոմեքենայով վթարի է ենթարկվել

Դեկտեմբերի 7-ին, ժամը 07:49-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատ:
Պարզվել է, որ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում, բախվել են «DAFF» մակնիշի AX9231XP պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ս., Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի) և «Skoda oktavia» մակնիշի 21 UO 067 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Skoda oktavia» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է բեռնատար ավտոմեքենայի տակ: Տուժածներ չկան:
Փրկարարները «Skoda oktavia» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի մաս: