Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «ԱրմՊրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում են գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից: Ցուցահանդեսին ներկա էր նաև Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:
Միացյալ Նահանգները դիմակայելու է Իրանի ապակայունացնող ազդեցությանը եւ զսպելու է նրա ագրեսիան՝ այդ նպատակով ակտիվացնելով փոխգործակցությունը տարածաշրջանի մի շարք պետությունների հետ:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1984 թ. ծնված Աննա Գ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ից 18.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են իր «Այֆոն 7» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 300.000 դրամի վնաս:
Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը համալրվել է երկու տավիղներով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը։
«ՀԱՊԿ-ն ռազմական կառույց է, որը գլխանց մեզ համար ոչ պետքական է եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը:
«Լավ է ուշ, քան երբեք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը՝ խոսելով Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր նախաձեռնության մասին:
Իրանի մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Ալի Լարիջանին կարծիք է հայտնել, որ իրանական միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ-ի գործողությունները եւ Իրանի ու Ռուսաստանի դեմ նրա պատժամիջոցների քաղաքականությունը կարող են քաոսի հանգեցնել միջազգային հարաբերություններում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ես համոզված եմ, որ դա եղել է անփութության արդյունք։ Հնարավոր է՝ եղել հրդեհաշիջման առաջին արձագանքման ոչ արհեստավարժ մոտեցում, որը բերել է այլ վայրերում կրակի ծավալման։ Դրան նպաստել է նաև երեկոյան ժամին ձորում ուժին քամին»:
Անշուշտ, այն կիրառելով որոշակի անդամ պետությունների նկատմամբ՝ ակնհայտ է, որ նույնիսկ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվում կան լուրջ վտանգներ օրենքի գերակայության համար: Այն դեպքերում, երբ իրավունքի գերակայության ստուգաթերթի կիրառմամբ իրականացված վերլուծության արդյունքները մտահոգություններ են առաջացնում, ապա դրանք պետք է կոշտ արձագանք գտնեն բոլոր այն անձանց կողմից, որոնք ներգրավված են օրենքի գերակայության սկզբունքների խթանման և ամրապնդման մեջ:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Սասունցի Դավթի արձանի մոտից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Գագիկ Հ.-ին։
Հոկտեմբերի 13-ին ամբողջ աշխարհում խափանումներ են դիտվում Instagram սոցիալական ցանցի աշխատանքում:
Փաստաթուղթը ներառում է ՀՀ կառավարության 2016 թվականի ծրագրի (2016 թվականի հոկտեմբերին հաստատված) և 2017-2022 թվականների ծրագրի (2017 թվականի հունիսին հաստատված) դրույթներով նախատեսված բարեփոխումների ուղղությամբ իրականացված միջոցառումների և գործողությունների արդյունքները՝ ըստ առանձին ոլորտների համապատասխան ենթաբաժինների:
Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանումներ է խնդրել նոր արտահանական սահմանափակումների վերաբերյալ:
Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների միջև։ Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հոկտեմբերի 12-ին ժամը 19:16-ին ՀՀ ԱԻ ՓԾ ՃԿԿ ՕՀ հրահանգչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի 46-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել Քաշաթաղի ՀՓՄ-ի մեկ մարտական հաշվարկ:
Պենտագոնն արդեն ձեռնամուխ է եղել ակնթարթային գլոբալ հարվածի հեռանկարային համալիրների ստեղծմանը:
2017թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20:45-ին, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից ահազանգ է ստացվել առ այն, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքում գտնվող առանձնատաներից մեկում, որտեղ հայտնաբերվել է 2013թ. ծնված երեխայի դի՝ մասնակի այրված վիճակում:
«ՀԱՊԿ անդամ երկրների պատգամավորները պետք է միջազգային հարթակներում սատարեն միմյանց եւ չանեն հայտարարություններ, որոնք չեն բխում ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումից: Անընդունելի է, երբ ՀԱՊԿ անդամ երկրի ներկայացուցիչները դաշնակցին հակասող հայտարարություն են անում»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Որոշ մարդիկ այնքան են վախենում, որ հրաժարվում են զբաղվել բիզնեսով, թռչել այլ երկրներ և նույնիսկ քնել: Մոտավոր հաշվարկներով, այս օրը բիզնեսը կորցնում է 800-900 միլիոն դոլար: «Ուրբաթ-13-ի» մասին առաջին գրանցված հիշատակումը եղել է 1900-ականների սկզբին։ «13» թվից վախն անվանվում է «տրիսկայդեկաֆոբիա»:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 1981 թ. ծնված Էլեն Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են 7.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է իր վարորդական իրավունքի վկայականը, դպրոցի ծնողկոմիտեի վկայական, արծաթյա խաչ, կախազարդ և զեղչային քարտեր՝ պատճառելով 27.000 դրամի վնաս:
Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը Հայաստանում է:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների և վետերանների խորհրդի աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 12-ին, ժամը 12.15-ին, Երևանի Միրաքյան 1-ին փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Նաիրա Ս.-ն։
Թուրքիայի իշխանությունները եւս 117 մարդու ձերբակալման կալանագրեր են տվել, որոնց կասկածում են 2016 թվականի հուլիսին երկրում հեղաշրջման փորձին մասնակցության մեջ:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 9.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյանի Հատիսի փողոցից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Սերգեյ Մ.-ին, որը հոկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
Չիչեքը հայտնել է, որ կան խոսակցություններ, թե Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ծագած դիվանագիտական լարվածության պատճառով, ԱՄն իշխանությունները Էրդողանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող շուրջ 283 հոգու մուտքը կարգելեն իրենց երկիր։ Չիչեքը պնդել է, որ այս լուրի իսկությունը հաստատվել է գործարար շրջանակների կողմից ևս։
Թուրքական ութ տանկեր, 50 զրահափոխադրիչներ եւ շուրջ 200 զինվորականներ հատել են Սիրիայի հետ սահմանը եւ մտել Իդլիբի նահանգի տարածք:
Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մահմուդ Զուբայր Հայաթը նախատեսում է ընթացիկ տարվա նոյեմբերին այցելել Ադրբեջան: Նման պնդում հրապարակել է ադրբեջանական մասնագիտացված «Ազերի դիֆենս» պարբերականի կայքը:
Լուսանկարիչ Դուգլաս Թրոնը դրոնի օգնությամբ նկարահանել է անտառային հրդեհից գրեթե լիովին ոչնչացած Սանտա Ռոզու կալիֆոռնիական քաղաքը:
2017 թվականի հոկտեմբերի 11-ին` ժամը 05:45- 06:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է «Իզի-փեյ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 28-րդ շենքի դիմաց գտնվող վճարահաշվարկային տերմինալի դռները և հափշտակել թղթադրամի պահոցը, մետաղադրամների պարկը։
Հոկտեմբերի 11-ին ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ 1972թ. ծնված Արմեն Գևորգյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ԼՂՀ քր. օր-ի 183 հոդվածի 1-ին մասով, այն է գողությունը` ուրիշի գույքը զգալի չափերով գաղտնի հափշտակելը: