
Վթար Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհին. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

Հոկտեմբերի 12-ին ժամը 19:16-ին ՀՀ ԱԻ ՓԾ ՃԿԿ ՕՀ հրահանգչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի 46-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել Քաշաթաղի ՀՓՄ-ի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ իրար են բախվել Ա. Ա.-ի վարած «ԳՐԱՆՏ ՉԵՐՈԿԻ» մակնիշի և Ա.Պ.-ի վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «ԳՐԱՆՏ ՉԵՐՈԿԻ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղափոխել են «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ, այնտեղից էլ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: