Նա չի բացառում նաև, որ նման հայտարարություն է հնչում ապագա հանդիպումը տապալելու նպատակով, քանի որ այս ուղղությամբ որևէ առաջընթաց Ադրբեջանի նախագահի ծրագրերում չէ: Ըստ նրա, հայկական կողմը, ի դեմս ՀՀ նախագահի, կարողացավ ճիշտ հասկանալ այդ հայտարարության նպատակները՝ համապատասխան հայտարարություն տարածելով:
ՖԱԹՀ-ը եւ ՀԱՄԱՍ-ը Կահիրեում վերջնական հաշտության համաձայնագիր են ստորագրել երկար ժամանակ հակամարտող պաղեստինյան շարժումների միջեւ:
«Ծխախոտի բացասական ազդեցությունը սկսվում է դեռ այն ժամանակ, երբ երեխան մոր արգանդում է: Հետագայում դա արտահայտվում է երեխայի շնչառական ֆունկցիայի վրա: Եթե գործ ունենք հաճախ հիվանդացող երեխայի հետ, ուրեմն հստակ կարող ենք ասել, որ ծխախոտը նրա վրա ազդեցություն է ունեցել: Էլ չասեմ, որ ապացուցված է` ծխախոտն ասթմայի առաջացման պատճառ է, ուռուցքների առաջացմանը նույնպես նպաստում է: Արդյունքում` մարդկանց կյանքն է կրճատվում, աշխատունակությունն է նվազում»:
ՀՀ կառավարությունը հաստատեց «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի», «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին», «Ռազմական ոստիկանության մասին» և այլ օրենքներում փոփոխություններ կատարելու որոշման նախագծերի փաթեթը:
«Շատ անհրաժեշտ է քրեակատարողական համակարգում փոփոխություններ կատարելը, ու կարևորում եմ, որ նախարարությունն է ընդունում խնդիրների առկայությունը, որի համար առաջարկվել է այս ռազմավարությունը»,- այսօր «Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում՝ թիվ 53 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել 1961 թ. ծնված Սերժիկ Միրզոյանին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Անկարայի եւ Վաշինգտոնի փոխհարաբերությունների ճգնաժամը, իր երկիրը համեմատել է առյուծի հետ, որի ճիրանները պոկել-հանել են եւ ցանկանում են հնազանդեցնե։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Ռուբեն Տ.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փաստաթուղթ է հրապարակել 226 դատապարտյալների ներում շնորհելու մասին, որոնց թվում կան կանայք ու դեռահասներ:
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
«Ադրբեջանը միշտ գնում է սադրիչ գործողությունների. սադրանքները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի կողմից, երբեք չեն դադարի, մինչև մենք չանցնենք շատ ավելի խիստ պատժիչ գործողությունների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Համաձայան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների աշնանային արձակուրդների համար սահմանված են հետևյալ օրերը.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես պլանավորվում է, մինչեւ ընթացիկ տարվա վերջը ուղեւորություն կկատարի Իրան, որտեղ եռակողմ հանդիպում կկայանա ՌԴ, Իրան եւ Ադրբեջան ձեւաչափով:
Հոկտեմբերի 13-ի գիշերը, 15-ին շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Ղրիմի ռուսական կարգավիճակը չճանաչելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը չի ազդի Ռուսաստանի Դաշնությանը թերակղզու պատկանելության վրա:
Ռոսսելխոզնադզորն ուժեղացրել է հսկողությունը Հայաստանից, Ադրբեջանից եւ Բելառուսից ներկրվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ՝ կապված արգելված (պատժամիջոցների գործողության ներքո գտնվող) արտադրանքի մատակարարումների հաճախացած փորձերի հետ:
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրու Գարեգին Նժդեհի 7/15 հասցեում գտնվող հանրախանութի մասնաշենքի աստիճաններից տղամարդ է ընկել՝ 1953 թվականին ծնված Մերուժան Բադեյանը։
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 5 դեպքից և ոչ մեկի մասին չեն հայտնել:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «ДОСААФ»-ի շենքի մոտակայքում գտնվող փայտե տնակում, ներսում առկա են դյուրավառ նյութեր:
«Աջակողմյան մեքենաների շահագործումն արգելելու շուրջ դեռ հստակ որոշում չկա, քննարկումների փուլում ենք։ Կլինի, կներկայացնենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ պետք է պայքարեն նաև աջակողմյան մեքենաների դեմ։
Շիրակի մարզում անչափահասը սեռական ոտնձգության է ենթարկվել:
«Մենք միշտ հայտարարել ենք, ու դա է բացարձակ ճշմարտությունը, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և միշտ հանդես է եկել՝ որպես իրավահավասար հենց Ադրբեջանին»:
Թեհրանը պատրաստ է շարունակել իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարումը նույնիսկ այդ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում, եթե Ռուսաստանը եւ Չինաստանը չպաշտպանեն ամերիկացիների որոշումը:
Վերջին տարիներին նկատելի բարելավվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմին տրվող սնունդը:
168.am-ի հարցին, թե ի՞նչ է նշանակում ՌԴ նախագահի խորհրդականի հայտարարությունը, որ Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ, եթե Հայաստանը չկիրառի իր վետոյի իրավունքը, Շ.Քոչարյանը պատասխանեց, որ Ադրբեջանը չի դիմել ԵԱՏՄ անդամակցության համար:
«Շատ կարևոր ռազմավարական փաստաթղթի մասին ենք խոսում»,- այսօր այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ «Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ:
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն առաջիկա մեկ ամսվա ընթացքում կուղեւորվի Գազայի հատված:
Թուրքիայի զինված ուժերը տանկեր են ուղարկել Իրաքի հետ սահման:
2017-ի սեպտեմբերի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 2 դեպքի մասին։