
Դրամապանակի գողություն թիվ 47 երթուղու միկրոավտոբուսում

Հոկտեմբերի 12-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 1981 թ. ծնված Էլեն Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են 7.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է իր վարորդական իրավունքի վկայականը, դպրոցի ծնողկոմիտեի վկայական, արծաթյա խաչ, կախազարդ և զեղչային քարտեր՝ պատճառելով 27.000 դրամի վնաս:
Նույն օրը, ժամը 18.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: