Նորույթն ստացել է Drive PX Pegasus անվանումը։ Համակարգչի գործունեությունն ապահովվում է Nvidia-ի սեփական մշակման Xavier զույգ չիպերով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ոսպից պատրաստված շատ համեղ ապուր-խյուս:
Նայեք առաջարկվող լուսանկարներին և պատասխանեք, թե ինչ եք առաջինը տեսնում դրանցում։ Պատասխանը կօգնի հետաքրքիր փաստեր բացահայտել բնավորության մասին։
Անգլերեն լեզու մենք սովորում ենք մեր ողջ կյանքում, բայց միևնույն է, հաճախ օտարերկրացուն չենք կարողանում գրագետ պատասխանել, կամ տանջվում ենք այս կամ այն բառը հիշելու համար: Գերմանացի հոգեբան Գերման Էբբինհաուզն առաջարկում է հիշելու ունիվերսալ բանաձև:
Դդմի սերմերը հագեցած ճարպաթթուներ են պարունակում (44-55 տոկոս), մանրաթելեր (23-27 տոկոս), սպիտակուցներ (37-40 տոկոս), հանքանյութեր, հատկապես ցինկ, մագնեզիում, կալիում, վիտամիններ, ֆոլաթթու և այլ սննդարար նյութեր։
Անկեղծ ասած, ինձ միշտ թվացել էր, որ ընտանեկան բռնությունների թեմայով զբաղվող հասարակական կազմակերպությունները մեր ժամանակներին բնորոշ հերթական «թիթիզությունն» են: Կան արևմտյան կազմակերպություններ, որոնք այդ թեմայի ուսումնասիրման ու լուսաբանման համար դրամաշնորհներ են տալիս:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 16:02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակա խաչի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:
Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը պատմել է, որ iPhone X-ի հայտնվելով ընկերությունում սկսվում է սմարթֆոնների դիզայնի նոր դարաշրջան:
Մեսսիի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու հնարավորությունը գնահատել է նրա հավաքականի թիմակից Սերխիո Ագուերոն:
Հին ժամանակներում կատարված մի շարք նորարարություններ մնացել են այդպես էլ չբացահայտված, քանի որ կար սկզբունք, որ ուսուցիչը միայն իր աշակերտին էր ասում իր հայտանագործության գաղտնիքները:
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ռետորան է բացել, որտեղ կարիքավորները կսնվեն անվճար:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.35 ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում այրվում է տուն. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Հոկտեմբերի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանային ռեսուրս կենտրոնի գործադիր տնօրեն Ջոնաթան Շոուին և Տեխնոլոգիաների ասիական ինստիտուտի գործադիր տնօրեն Օսամու ՄԻղունոյին, որոնք Հայաստան են ժամանել նախօրեին մեկնարկած «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
«Բարսելոնայի» գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն վստահեցրել է, որ կատալոնացիները ձմռանը պատրաստ կլինեն յուրաքանչյուր տրանսֆերային սխրանքի:
ՅՈւՆԵՍԿՕ-ում Իսրայելի դեսպան Կարﬔլ Շամա-Կոենը խորհուրդ է տվել իր պետությանը հետևել ԱՄՆ-ի օրինակին և լքել ﬕջազգային կազմակերպության շարքերը:
Իսկ ինչո՞ւ է կապիտալ ապրանքների ներմուծման աճը «լուսավոր կետ»։ Որովհետև կապիտալ ապրանքները (սարքավորումներ և այլն) ներդրվում են տնտեսության մեջ և հետագա տնտեսական աճի հիմքեր ստեղծում։
Չինաստանը և Լիբանանը ընտրությունների չորրորդ տուրից առաջ հանել են ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իրենց թեկնածությունները:
Երևանում, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեﬕական թատրոնում հոկտեմբերի 12-ին կայացել է Հայաստանի և Արգենտինայի ﬕջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված հաﬔրգ, որի շրջանակում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջույնի խոսք է հղել։
Կլոպը հենց Կրաուտցունի օրոք է «Մայնցում» սկսել իր մարզչական կարիերան: Յուրգենն աշխատել է «Մայնցում» 2001-2008թթ., որից հետո գլխավորել է Դորտմունդի «Բորուսիան»: «Լիվերպուլում» Կլոպը հայտնվեց 2015 թվականին:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաջորդ շաբաթվա ընթացքում Ժնևում հանդիպում կունենան:
Գերմանիան որոշում է ընդունել կես տարով երկարաձգել սահմանների հսկողությունը անվերահսկելի միգրացիայի պահպանվող վտանգի կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարﬓի նիստում քննարկվել է տեղական ինքնակառավարման մարﬕնների առաջիկա ընտրությունների հարցը:
«Խնդիրներ կունենաք՝ Գուգավան կգա, ջուրըկկտրեն՝ Գուգավան կգա, հիվանդ կլինեք՝Գուգավան կգա…»: Գուգավան կգա, արտահայտությունը ծաղրի առարկա էր դարձելոչ միայն ֆեյսբուքյան տիրույթում, այլեւ որոշ լրատվամիջոցներում: Գիորգի Գուգավան ընտրողներին խոստանում է էլեկտրաէներգիայի ցածր գին (11 թեթրի), աշխատատեղեր: «Շատ բան ունենք անելու, բայց եթե մի խոսքով ասեմ՝ մենք ծառայելու ենք ժողովրդին»,- հայտարարել է Գուգավան:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ափսոսանք է հայտնել ՅՈւՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ:
Եթե մենք ունենալու ենք բնակչության նման աճ, ապա որքանո՞վ է նպատակահարմար դպրոցներ փակելը։ Հիշենք, որ 90-ականներին մենք փակեցինք մանկապարտեզները և վաճառեցինք շենքերը, իսկ այսօր մանկապարտեզի շենքերի կարիք ունենք Երևան քաղաքում։
ՀՀ-ում անցկացվող «Փոխգործակցություն-2017» զորավարժության շրջանակում հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, Սիրիայում տիրող ռազմաքաղաքական իրադրության և այդ շրջանակում իրականացվող գործողությունների վերաբերյալ դասախոսությամբ հանդես է եկել ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը, ով նախկինում ղեկավարել է Սիրիայում ռուսաստանյան զորախումբը:
Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարել է, որ Իրաքի տարածքային ամբողջականության և ﬕասնության ճանաչումը հանդիսանում է Իրաքյան Քուրդիստանի հետ երկխոսություն սկսելու նախապայման:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ.» կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել էր Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության, INSEAD գործարարության դպրոցի և Քորնել համալսարանի կողմից՝ Նյու Յորքում։