Կառավարությունը գումար կհատկացնի Արմավիրում հրդեհից անօթևան մնացած 11 ընտանիքին

ՀՀ կառավարությունը գումար կհատկացնի Արմավիրի մարզում հրդեհից տուժած ընտանիքների կացության հարցը լուծելու նպատակով։

Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ հոկտեմբերի 22-ին Արմավիրի մարզում հրդեհի արդյունքում 11 ընտանիք է անօթևան մնացել, ովքեր տեղավորված էին «Ֆուրնիտուր» գործարանի փայտյա շենքում։

«Որպեսզի կարողնանանք ձմռան այս շրջանն այդ մարդկանց կացարանով ապահովել, գումար ենք հատկացնում, որպեսզի բնակարան վարձակալվի»,- ասաց Դավիթ Լոքյանը՝ մեկ օր ժամանակ խնդրելով մարզում գների ճշգրտում կատարելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031