ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» ընկերությունը կրկին հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: Մանուկյանին պատկանող «Սարանիստ» ընկերությունը հանդես է գալիս հայցվորի դերում: «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պատգամավորին պատկանող «Սարանիստ» ՍՊԸ-ն դիմել է դատարան և Հայաստանի «Բորոդինո» ՍՊԸ-ից պահանջում է մոտ 10 միլիոն դրամ:
Տիրան Ա.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Հոկտեմբերի 4-ին լրատվական կայքերից մեկում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել՝ կապված Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության աշխատակցի կալանավորման փաստի հետ:
Իսպանիայի Սահմանադրական դատարանն արգելել է Կատալոնիայի խորհրդարանի՝ հոկտեմբերի 9-ին նշանակված նիստը՝ փորձելով կանխել տարածաշրջանի անկախության հնարավոր հռչակումը, տեղեկացնում է BBC-ին:
«Ուրախ եմ միանալ IDeA հիմնադրամին: Ինձ համար մեծ հաճույք է ծառայել հայրենիքիս՝ Հայաստան բերելով Shell ընկերության հետ իմ աշխատանքի 35 տարվա փորձը»,- ասել է Րաֆֆի Պաղճեանը:
Չարաշահելով վարորդի վստահությունը՝ խափանված մեքենայի սրահից հափշտակել է դյուրակիր համակարգիչն ու փախուստի դիմել:
Առնվազն 21 մարդ է զոհվել Վլադիմիրի մոտ ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով:
Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի բնակիչները ծանր կացության մեջ են հայտնվել: Նրանք այս տարի չեն կարողացել եկամուտ ստանալ: Համայնքի բնակիչների մեծ մասն այսօր կանգնել է վարկերը մարելու խնդրի առաջ:
Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը «ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ընթացքում բարձրացվելու է Լեռնային Ղարաբադի 5 շրջանների վերադարձի հարցը:
ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ և փոխատեղումներ:
Արցախի Հանրապետության ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը, հոկտեմբերի 6- ստորագրել է արձանագրություն՝ թիվ 6 ընտրատարածքից ընտրված Իվան Խորենի Ավանեսյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Գրանցվել է 81 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ նիստի ընթացքում քննարկված հարցերը:
Ողջ օրը ՀՀԿ խմբակցության ամբողջ էներգիան կենտրոնացել էր Նիկոլ Փաշինյանին Արտաշես Գեղամյանի հետ հաշտեցնելու գործը գլուխ բերելու վրա, սակայն անարդյունք: Փաշինյանը պնդում է, որ Գեղամյանը հրապարակային ներողություն պետք է խնդրի:
Կենտրոնական Ամերիկայում «Նեյթ» արեւադաձային փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 20-ը: Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները:
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության պատճառով անհարմար վիճակում հայտնված ընկերությունները որոշել են հարցերը պարզել դատարանում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը զինվորական պաշտոնյաների հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ տեղի ունեցած միջոցառումը կարելի է բնութագրել որպես «անդորր փոթորկից առաջ»:
ՊԵԿ-ում կադրային փոխատեղումները շարունակվում են։ Դատելով վերջին փոփոխություններից՝ կարելի է ասել, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը դարձյալ սկսում է ապավինել հին, փորձված կադրերին։
«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար, (նախկինում ՕԵԿ) Արթուր Բաղդասարյանը խորհրդարանական ընտրություններից հետո հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ եւ մտահոգություն հայտնել իր ապագայի մասին։
ՀՀ կառավարությունը պատրաստվում է Հայաստանում ձեւավորել առողջապահության օմբուդսմենի ինստիտուտ: Այն կոչվելու է Բժշկակական համակարգի հաշտարար, բայց իր գործառույթներով, ըստ էության, նմանվելու է Մարդու իրավունքների պաշտպանին:
Երեկ ուսուցչի տոնն էր: Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում հայտարարվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների անունները:
Հայկական շուկայում անհայտ ճանապարհով ադրբեջանական խնձորի հայտնվելու սկանդալը դեռ նոր մարած, հիմա էլ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական բլղուր: Dosa անվանումով բլղուրի տուփի վրա հստակ նշված է, որ այդ սննդատեսակը արտադրված և փաթեթավորված է Թուրքիայում:
Ավետիսյանների սպանության գործով փաստաբանները չարաշահել են Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը։ Նրանք ՍԴ-ից փաստեր են թաքցրել: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների՝ ՍԴ ներկայացված բողոքին, որը հոկտեմբերի 2-ին մերժվել է։
Ցանկացած տիպի բռնությունն անընդունելի է, սադրանքը, անթույլատրելի: Պաշտպանենք հազարամյակների ընթացքում կազմավորված վրաց-հայկական բարեկամությունը, ցուցաբերենք համերաշխություն եւ առաջացած խնդիրները լուծենք օրենքի եւ քրիստոնեական սիրո ճանապարհով:
Գյուլբեյը նշել է, որ «հայերի տեղահանության» (այսինքն՝ Հայոց ցեղասպանության) ժամանակ իրենց տներից հեռանալ չցանկացող հայերը քողարկվել են քրդերի, ալեւիների, թուրքերի անվան տակ եւ այսօր ծպտյալ հայերը Թուրքիայում մեծ թիվ են կազմում։ Որպես ապացույց թուրք գործիչը հիշեցրել է նաեւ Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանի այն հայտարարությունը, թե Թունջելիի բնակչության 90 տոկոսը հայեր են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 06-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Արտաշատում ավարտին է մոտենում Աբրահամյանների էպոխան: Քաղաքից հասնող տեղեկությունների համաձայն՝ Աբրահամյանների ընտանեկան ֆոնդը տեւական ժամանակ է՝ դադարեցրել է կրթական եւ մշակութային հաստատություններին ֆինանսական աջակցությունը, որոշ մանկապարտեզներում անգամ բարդ կացություն է ստեղծվել, քանի որ համայնքին պատկանող մանկապարտեզները գոյատեւել են դրսի օժանդակության շնորհիվ։
Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը դեռ չէր հասցրել նախագահականի նկատողությունը «մարսել»` «դարակազմիկ» մտքեր արտահայտելու պատճառով, երբ մի «հարված» էլ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ստացավ: Ռոստոմյանը դահլիճ մտավ նիստը սկսվելուց հետո` սեփական թիմակիցներով շրջապատված: Կառավարության անդամներին մոտեցող նախարարի քայլերն ակնհայտ շփոթված էին:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ կապվող «Դանինի» ՍՊԸ-ն 3 տարով հայտնվել է պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում:
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 21:10-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 79 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: