Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակն այն կարծիքին է, որ մարդկանց համար արհեստական ինտելեկտի վտանգը դեռեւս հեռու է:
Սիրիական բանակը ներխուժել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողﬕց վերահսկվող խոշորագույն քաղաքներից ﬔկը, որը գտնվում է Դեր Զորից 45 կիլոﬔտր հեռավորության վրա:
«Իրանը և Թուրքիան փաստացիորեն գրանցել են որոշակի մերձեցում։ Իրանցիների տեսանկյունից այդ մերձեցման մեջ չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ Իրանը փորձ է կատարում՝ ունենալ ռազմական ոլորտում համագործակցություն։ Դա զգալիորեն Իրանի դիրքերն ամրապնդում է»:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Վիտալի Վովկին:
Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ջոնաթան Լաքոթին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։
Apple-ը թողարկել է նորացված ծրագրային ապահովում, որը պետք է վերացնի խափանումները Apple Watch 3 նոր «խելացի» ժամացույցների ցանցային միացումներում:
ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի տեսուչը, հետաքննության գծով ավագ տեսուչը, ինչպես նաև նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, որի պատճառով ոստիկանությունում չի հաշվառվել առերևույթ ծանր հանցագործության` բռնաբարության դեպքը, ըստ այդմ` գործով վարույթ չի իրականցվել և չի ապահովվել անհրաժեշտ քննություն, որի հետևանքով էական վնաս է պատճառվել անչափահաս Լ. Մ.-ի իրավունքներին ու օրինական շահերին:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի գլխավորած պատվիրակությանը:
ՊՍԺ-ն 2017թ. ամռանը ձեռք բերեց Նեյմարին և Մբապեին: Նեյմարը և Կավանին վիճել են Ֆրանսիայի առաջնությունում Լիոնի դեմ կայացած խաղի ժամանակ, որից հետո բրազիլացին խնդրել է վաճառել ուրուգվայցուն:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տարածված լուրերն այն մասին, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայում ռուսական Մի-28 ռազմական ուղղաթիռ են խոցել:
Կապանում իտալացի գործարարների ջանքերով բացվելու է պիցցայի գործարան, որն ունենալու է 30-100 աշխատատեղ:
Այս խնդրի առկայության դեպքում շնչուղիները քնած ժամանակ արգելափակվում են։ Սա թթվածնի պակաս է առաջացնում, ինչի հետևանք է դառնում ուժեղ քրտնարտադրությունը։ Ապնոէի առկայության մասին կարող են վկայել հետևյալ նշանները.
Գրականության 2017 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Մեծ Բրիտանիայից ծագումով ճապոնացի Կաձուո Իսիգուրոյին՝ հուզական մեծ ուժով լի ստեղծագործության համար:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 6-ին այցելել է շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» բարեգործական հիմնադրամի՝ Ստեփանակերտում գտնվող հիմնադիր Ժակ Մարտենին:
Ընթացիկ մրցաշրջանում Ուոլքոտը դաշտ է դուրս եկել 3 անգամ և արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է վեհաժողովի նախագահի պաշտոնից Պեդրո Ագրամունտի հրաժարականին:
Երբեմնի տեխնոլոգիական հսկա Yahoo ընկերությունը հաստատել է, որ 2013 թվականին հաքերեներին հաջողվել է ձեռք բերել 3 մլրդ օգտատերերի անձնական տվյալները:
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դեմ չէ աշխատել Արգենտինայի ազգային թիմի հետ:
«Այս պարագայում նա հեռանալու էր նվաստացման առավելագույն ավարով: Ուստի, որպեսզի հեռանար նվաստացման նվազագույն ավարով, նա հրաժարական տվեց` նշելով, որ այդ քայլին գնում է իր բժիշկների խորհրդով: Ես համոզված եմ, որ նա այդ քայլին գնացել է իր «քաղաքական բժիշկների» խորհրդով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
«Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի խնայողությունների հաշվին և ՀՀ Նախագահի հանձնարարականով. որևէ ուսանող ուսման վարձի պատճառով չպետք է խնդիրներ ունենա կրթության ընթացքում։ Եվ ես հավաստիացնում եմ ձեզ՝ քանի Երիտասարդական հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում, այս ծրագրի համար միշտ գումար խնայելու ենք և միշտ գումար ունենալու ենք»:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի 46-ամյա բնակիչը Ս.Ավագյանի ուղղությամբ կրակել և կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք է պատճառել իր ավտոմեքենայի մեջից։ Կատարված խուզարկությամբ նրան պատկանող «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի պարկուճ։ Վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ և նշանակվել փորձաքննություններ։
ՊՍԺ-ն Պաստորեին գնահատում է 26 մլն ֆունտ: Ընթացիկ մրցաշրջանում Խավիերը Լիգա 1-ում անցկացրած 4 խաղերում դարձել է 2 գոլի հեղինակ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Samsung ընկերության բջջային կապի հարցերով փոխնախագահ Սեունգսիկ Չոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր:
2017 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակակը հոկտեմբերի 6-ին Օսլոյում շնորհավել է Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությանը՝ այդօրինակ զենքի կիրառության դեմ կատարված աշխատանքներում նշանակալի հաջողություններ գրանցելու և այդ նպատակով պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերի համար:
առաջին ինքնաթիռը մայիսին արդեն կուղեւորվի Երեւան: Այս մասին տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նրա խոսքով՝ Կապանի օդանավակայանի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի առաջին կիսամյակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 2 միլիոն դոլար:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը պաշտոնապես հաստատել է Պեդրո Ագրամուտի պաշտոնաթողությունը, նախագահի պաշտոնակատարը կլինի ավագ փոխնախագահը՝ բրիտանացի Ռոջեր Գեյլը:
«ԴիջիԹեք 2017»-ի միջազգային պատվիրակությունները Հայաստան էին ժամանել Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից, ՌԴ-ից, Լատվիայից, Լիտվայից, և այլն: Տեղական ընկերություններից էին Joomag, Ucom, Arpinet, VOLO, Zangi, VMware, Monitis, ArmSoft, Instigate, Arloopa, Sevan Startup Summit, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ և բազմաթիվ այլ ընկերություններ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: