
Նոր կառույց կստեղծվի. Արման Թաթոյանի աշխատանքից դժգոհ են անգամ գերատեսչությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Հայաստանում ձեւավորել առողջապահության օմբուդսմենի ինստիտուտ: Այն կոչվելու է Բժշկակական համակարգի հաշտարար, բայց իր գործառույթներով, ըստ էության, նմանվելու է Մարդու իրավունքների պաշտպանին:
ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն մշակել ու կառավարությանն է ներկայացրել «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» օրենքի հայեցակարգը, ըստ որի՝ գործող օրենսդրությամբ ՄԻՊ-ին տրված լիազորությունները բավարար չեն այս ոլորտում համապատասխան միջամտություն ցուցաբերելու համար, հետեւաբար պետք է միանգամայն նոր մարմին ստեղծել:
Սա նշանակում է, որ ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքից դժգոհ են անգամ պետական գերատեսչությունները, ՀՀ օմբուդսմենն իր առջեւ դրված խնդիրը չի իրականացնում: Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունն էլ բիզնես օմբուդսմենի ինստիտուտ է ձեւավորելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: