
Ուսուցչի տոնին ՀՀԿ-ական տնօրենին վարչապետը համակարգիչ է նվիրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ուսուցչի տոնն էր: Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում հայտարարվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների անունները:
Պարգեւատրվածների ցանկում է Եղեգի միջնակարգ դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Մերի Գանդալյանը, որին վարչապետի որոշմամբ նվիրվել է համակարգիչ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Գանդալյանը խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն է ունեցել եւ Կապանի 38 ընտրատարածքի 1-ին տեղամասում եղել է հանձնաժողովի քարտուղարը:
Ու ենթադրվում է՝ նրան պարգեւատրել են հենց ընտրությունների ժամանակ մատուցած ծառայությունների համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: