Բաժիններ՝

ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում Երևանի կենտրոնում բռնկված հրդեհից

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 21:10-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 79 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 4-րդ հարկի Գ. Գ.-ի բնակարանի խոհանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:40-ին, մարվել` 22:06-ին:

Այրվել են սառնարան, մասամբ խոհանոցի գույքը (մոտ 3 քմ), առաստաղի փրփրապլաստե երեսպատումը (մոտ 6 քմ) և ջերմահարվել ավելացրած հարկի (5-րդ) ծածկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031