ՀՀ կառավարությունը բիզնեսին կփոխհատուցի վճարված դիվիդենտներից` շահաբաժիններից, եկամտահարկը, եթե ստացողները դրանք նորից ներդնեն ձեռնարկության կապիտալի մեջ։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ որոշումը հետին թվով վերաբերում է նաև 2017 թվականի հունվարի 1-ից հետո հայտարարագրված բոլոր շահաբաժիններին:
«ՄԱԿ-ի ամբիոնից նախագահը խոսեց երկու կարևոր հարցերի շուրջ: Կարևոր էր նախագահի շեշտադրումը, որ հարցի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման և անվտանգության երաշխիքների վրա»,- ասաց Կիրո Մանոյանը:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կառապանին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ավագ օպերլիազոր Գոռ Սարոյանը ծեծի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչներ Սամվել Մուրադյանին և Աշոտ Գրիգորյանին, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածք է ստացել:
«Մենք պարտավոր ենք մտածել դատավորների քանակի ավելացման մասին և պարտավոր ենք դրանից առաջ մտածել մեխանիզմների մասին՝ ինչպես թոթափել։ Դատական օրենսգրքում մտածված են այդպիսի մի քանի մեխանիզմներ։ Մի պահ քննարկվում էր (կտեսնենք՝ ինչպիսին կլինի վերջնական լուծումը)՝ առանձնացնել դատավոր մինչդատական վարույթի համար, կամ դատարան։ Աշխարհի տարբեր երկրներում տարբեր մոդելներ կան»։
Կատալոնիայի իշխանությունները կոչ են անում Եվրամիության ինստիտուտներին՝ Եվրահանձնաժողովին եւ Եվրախորհրդարանին, միջամտել հանրաքվեի կազմակերպման շուրջ ստեղծված իրադրությանը՝ խուսափելու Մադրիդի կողմից Եվրամիության ժողովրդավարական նորմերի խախտումից, որոնք, նրանց կարծիքով, ոտնահարվում են քվեարկության անցկացումն արգելելու միջոցառումներով:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Եղիշե Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնում։
Ներկայում առաջնային են Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության և կառավարման հարցերը: Սևանի մակարդակի բարձրացումը նախատեսված է 7 մետրով: 2017թ. մայիսի 10-ի դրությամբ, Սևանա լճի մակարդակը 1900.76 մ է, ինչի շնորհիվ առաջացել են հիմնախնդիրներ՝ կապված ափամերձ անտառապատ ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքների իրականացման հետ:
Կատարի Qatar Airways ավիաընկերությունը, այլ ավիափոխադրողներից անմիջապես հետո, իրաքյան իշխանությունների պահանջով կասեցնում է թռիչքները Իրաքյան Քրդստան:
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) պատրաստում է թռիչքների անվտանգության ապահովման նոր գլոբալ պլան, որն, ինչպես սպասվում է, կընդունվի արդեն նոյեմբերին:
Կատարվում է քննություն:
«Դատապարտյալներին կարող է ներում շնորհել ՀՀ նախագահը»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ազատ արձակվել սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը:
«Օրենսդրական քայլեր են, որ անմիջապես ազդեցություն չեն ունենա, բայց այս հիմքը չի կարող ազդեցություն չթողնել»,- ասաց Դ.Հարությունյանը:
Սահմանադրական կարգավորումները բավական լուրջ հիմքեր են ստեղծել, որ մենք ունենանք դատարանների անկախության պատշաճ երաշխավոր հանդիսացող մարմին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների արդյունքում բարձրագույն դատական խորհրդի ստեղծման մասին։
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանի կարծիքով՝ Լևոն Արոնյանի այս հաղթանակը հայկական շախմատի կարևորագույն նվաճումներից մեկն է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախագահական նստավայրում անվտանգության խորհրդի նիստ է գումարվել:
Կառավարությունն այսօր նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց բյուջեի հիմնական ցուցանիշները:
Շախմատային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կարծիքով՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանի հաղթանակը սպասված էր:
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06.30-ին, Հերացու փողոցի թունելի սկզբնամասում «Վոլվո» մակնիշի կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» և «Մերսեդես-Բենց E-200» մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև՝ թունելի բետոնե պատնեշին, և կողաշրջվել:
Սերգեյ Փարաջանովի թանգարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարում էր Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:
ԿԺԴՀ-ի ավելի քան 4,7 մլն քաղաքացիներ ցանկություն են հայտնել կամավոր համալրել Կորեայի ժողովրդական բանակի շարքերը այն բանից հետո, երբ սեպտեմբերի 22-ին հրապարակվեց երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հակամերիկյան հայտարարությունը:
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս Սմիթի եւ Ջիմ ՄքԳավերնի նախաձեռնությամբ օրենքի նախագիծ է ներկայացվել, որը նախատեսում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում:
Մենք՝ հայերս (գուցեև ոչ միայն հայերը), գերադասում ենք հարգանքի տուրք մատուցել… առավելապես՝ հանգուցյալներին։ Հոբելյաններին կամ, թեկուզ, մահվան տարելիցին մենք ձոներ ենք նվիրում մարդուն, որի արածին և ասածին պատշաճ ուշադրություն չէինք դարձնում կենդանության օրոք։
«Ռուսաստանում այդ ուղղությամբ մենք վերջին շրջանում լուրջ քայլեր ենք իրականացրել, ինչի արդյունքում մեր երկրի մաքսային ծառայությունը բիզնեսի ոլորտում ավելի շատ բարեկամներ է ձեռք բերել: Մենք կարողացել ենք ավելացնել մեր ծառայության նկատմամբ վստահության մակարդակը»,- հայտարարեց ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարը:
Մեքսիկայի հյուսիս – արեւելքում անձրեւաբեր ամպից ջրի կաթիլների հետ միասին ձկներ են ընկել:
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել։ Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ ԱՆ քրեակատորաղական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան եւ համատեղությամբ ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն ամերիկյան ընտրություններում գրանցվել էր որպես կին:
«Այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից և խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացման գործողությունների իրականացում»,- ասաց Կ.Կարապետյանը:
«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում արտադրված ապրանքները համարվում են միության ապրանքներ և ազատ տեղաշարժ պետք է ունենան բոլոր 5 երկրների տարածքում: Այսօր որոշ կատեգորիաների ապրանքների դեպքում շարունակվում են որոշակի անհամաձայնությունները մնալ, դրա համար մենք քննարկելու ենք, թե ինչպես միավորենք մեր մոտեցումները` կապված մաքսային վճարների հստակեցման հետ: Հարցը հեշտ է թվում, սակայն շատ դժվարություններ կան: Մենք հետևողականորեն վերացնում ենք առկա անհամաձայնությունները»,- մանրամասնեց Բուլավինը:
Լիբանանի Միզիարա քրիստոնեական ավանում բողոքի ալիք է բարձրացել երկրում ապաստանած սիրիացիների դեմ: Ամբողջ ավանը պահանջում է երկրից վռնդել սիրիական պատերազմի հետեւանքով Լիբանանում հաստատված սիրիացիներին:
Ըստ նրա` առավել խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերն ավելացել են, ինչի պատճառով առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խախտումների դեպքեր: