Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքերն էլ բացահայտվել են:
Amadeus Altea տիպի ծրագրային ապահովման հետ կապված խնդիրը, ծրագիր, որը նախատեսված է օդանավակայաններում գրանցման ընթացակարգի համար, մեծ հերթերի պատճառ է դարձել ամբողջ աշխարհի բազմաթիվ օդանավակայաններում:
Մենք բացարձակ նպատակ չունենք, որ մեր բողոքին որևէ մեկը միանա: Մենք դա չենք արել որևէ մեկի միավորման կամ ապստամբություն բարձրացնելու համար: Կոնկրետ փաստեր են ներկայացված չարաշահումների, անօրինականությունների վերաբերյալ, և մենք պահանջում ենք արդար քննություն:
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հրաժարվել է գլխավորել «Վեսթ Հեմը», որտեղ մոտ ժամանակները կարող է տեղի ունենալ թիմի մարզիչ Սլավեն Բիլիչի հեռացումը:
Սեպտեմբերի 28-ին հազարավոր ուսանողներ են միացել Բարսելոնայում եւ Կատալոնիայի այլ քաղաքներում անցկացվող հանրահավաքներին՝ հաջակցություն ինքնավար մարզի անկախության հանրաքվեի:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող եվ կազմակերպող հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:
Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի վթարի հետևանքով տուժածներից 6-ը տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Արտակ Դավթյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Սա քաղաքական հարց է, սա Ռուսաստանի կողմից փափուկ ուժի դրսևորումներից է, ցանկացած գերտերություն այդ նպատակը դնում է»:
«Այդ ընթացքում կարճ միացման նման մի բան է տեղի ունեցել, ինչը վարորդին թույլ չի տվել աշխատել: Նա փորձել է մի փոքր տեղաշարժել տրոլեյբուսը, որպեսզի խանգարող հաղորդալարը պոկվի: Դրա համար նա մի փոքր իջեցրել է ձեռքի արգելակը, որպեսզի մի փոքր առաջ գնա: Այդ պահին, քանի որ թեքության վրա է եղել, մեքենան անմիջապես սկսել է շարժվել, իսկ վարորդը չի հասցրել նստել և արգելակել, ինչի հետևանքով էլ նման դեպք է տեղի ունեցել»,- մանրամասնեց Նավասարդյանը:
««Ամենախելացին» հաղորդման շրջանակներում շփվում եմ հանրապետության գրեթե բոլոր դպրոցների հետ: Ժողովուրդ, սասափելի վիճակ է դպրոցներում, ի՞նչ լեզուների մասին է խոսքը»,- այսօր ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգի մասին քննարկման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանը:
Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան բեկման չեն հասել Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հիմնախնդրի (Brexit) շուրջը բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին կառավարության անդամների հետ մասնակցել է Ազգային ժողովի նիստին եւ պատասխանել պատգամավորների կողմից բարձրացրված հարցերին:
Ֆրանսիան ռազմական սցենարը չի դիտարկում որպես Կորեական թերակղզու հակամարտության լուծման միջոց եւ հանդես է գալիս կարգավորման դիվանագիտական մեթոդների օգտին:
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության հաղթանակը նվիրում է նրանց, ովքեր դժվարին պահին աջակցել և եղել են իր կողքին:
«Մենք ի՞նչ կապ ունենք այդ համերգի հետ: Կազմակերպիչը մեզ պարզաբանել է, որ պատճառը տոմսերի քիչ վաճառքն է»,- ասաց Ա.Ամիրյանը՝ հավելելով, որ Վահան Արծրունին կարող է ցանկացած ժամանակ համերգ կազմակերպել Զվարթնոցում։
«Այստեղ բացարձակապես չեմ մեղադրում Ռուսաստանին, որովհետև ցանկացած կայսրություն, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, ցանկանում է իր լեզուն տարածել, այլ խնդիր է՝ ինչպես ես դու դրան դիմադրում»:
Թուրքիան հանձն չի առնի փակելու Իրաքյան Քրդստանի հետ սահմանները՝ չնայած իր դժգոհությանն ինքնավարությունում անցկացված հանրաքվեից:
Կենտրոնի հիմնման ծրագրի ընդհանուր արժեքը 4.3 մլն ԱՄՆ դոլար է, որից 3.8 մլն դոլարն արդեն իսկ ներդրվել է: Պատասխանատուների հավաստմամբ՝ մինչև 2017թ-ի ավարտը նախատեսվում է ձեռք բերել ևս 500 հազ. դոլարի բժշկական սարքավորում և գույք՝ կենտրոնի երկրորդ վիրահատարանը կահավորելու համար:
Զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի ակտիվ ու գործնական աշխատանքը, անդրադարձել են նաև երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման և լոգիստիկ սխեմաների մշակման հարցին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել ակտիվ շփումներն ու պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակել:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, հոկտեմբերի 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով:
Իրաքի զբոսաշրջության վարչությունը հայտարարել է Իրաքյան Քրդստան բոլոր տուրիստական ուղեւորությունների դադարեցման մասին՝ տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեից հետո։
Ըստ նրա՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագծի աշխատանքները շարունակվում են, և, երբ պատրաստ լինեն որոշակի մոտեցումներ, դրանք կդրվեն հանրային քննարկման:
Հայաստանի զարգացման հիմնադրամի` Բալթյան երկրներում պաշտոնական ներկայացուցիչ Ռենա Սարիբեկյանի ուղեկցությամբ մեր երկիր է ժամանել ներդրող Իլյա Լաուրսը:
Իսպանիայի Կատալոնիայի մարզի խորհրդարանի ղեկավար Կարմե Ֆորկադելը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին կատալոնացիների «զանգվածային մասնակցություն» է ակնկալում ինքնավարության անկախության հանրաքվեին՝ Իսպանիայի իշխանություններին կոչ անելով չխոչընդոտել դրա անցկացմանը։
Չինաստանի իշխանությունները կարգադրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2375 բանաձեւի ընդունման ամսաթվից 120 օրվա ընթացքում փակել ԿԺԴՀ-ից մասնավոր եւ իրավական անձանց մասնակցությամբ բոլոր համատեղ ձեռնարկությունները:
ՀՀ կառավարությունը հանդես է գալիս շարժական գույքի իրավունքների գրանցումը թեթեւացնելու նախաձեռնությամբ։ Այդ նպատակով գործադիրը հավանություն տվեց «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: