
Երևանում 34-ամյա տղամարդը դանակահարել է աներոջը. գործը դատարանում է

Ավարտվել է Երևանի 59-ամյա բնակչին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան:
Քրեական գործի նախաքննության ընթացքում 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. մայիսի 31-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում գտնվող շենքի բակում ընտանեկան հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ հոր` 59-ամյա տուժողի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակի ձախ հատվածին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին: