Բաժիններ՝

Իլոն Մասքը ՄԱԿ-ից պահանջել է արգելել մարդասպան-ռրոբոտների մշակումն ու օգտագործումը

116 մասնագետներից բաղկացած խումբը, որոնք ներկայացնում են աշխարհի 26 երկրներ, դիմել են Միավորված ազգերի կազմակերպությանը՝ ինքնավար զենքի մշակումն ու օգտագործումն արգելելու կոչով: Ինչպես ճշտել է The Guardian-ը, ուղերձի հեղինակների թվում են SpaceX-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասքը և արհեստական ինտելեկտով զբաղվող ընկերության՝ DeepMind-ի հիմնադիր Մուստաֆա Սուլեյմանը:

Հրատարակությունը հիշեցնում է, որ վերջերս ՄԱԿ-ը պաշտոնական կոնսուլտացիաներ է սկսել, որոնք վերաբերում են նման տեսակի զենքի՝ դրոնների և ավտոմատացված տանկերի օգտագործմանը:

Ուղերձի հեղինակներն ուշադրություն են հրավիրում ՄԱԿ-ի Սովորական սպառազինությունների մասին կոնվենցիայի վրա և նախազգուշացնում են, որ սպառազինությունների նոր մրցավազքն աշխարհին սպառնում է այդ բնագավառում երրորդ հեղափոխությամբ, որը համեմատելի է վառոդի և միջուկային զենքի ստեղծման հետ: Փաստաթղթում նշված է, որ «եթե Պանդորայի արկղը բացվի, այն փակելը չափազանց դժվար կլինի»:

«Երբ ինքնավար մահաբեր զենքն ստեղծվի, այն թույլ կտա ռազմական գործողություններ վարել նախկինում չտեսնված մակարդակով և այնպիսի սեղմ ժամկետներում, որ մարդկությունն ի վիճակի չի լինի դրանք գիտակցել»,- ասված է ուղերձում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս