Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը Բրյուսելում հանդիպել են Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հետ:
Բանակցությունների օրակարգում էին առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված քայլերը, երկուստեք կարևորվեց զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը։
«Աջակցում եմ հայկական հերթական start-up-ին։ Ամրագրեցի իմ Volterman սմարթ դրամապանակը»։
Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի հետ խոշոր առեւտրական համաձայնագրի կնքման առիթով: Այս մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է The Wall Street Journal թերթում հրապարակված հարազրույցում:
Փլուզվել է Շիրազի փողոցում գտնվող նախկին «Գյումրի» ռեստորանի մի մասի առաստաղը:
Ինչ են Սոչիում քննարկել Պուտինը և Ալիևը: Երբ հայաստանյան լրատվամիջոցներն այդպես են հարցը դնում ու սկսում են իմպերատիվ, հաստատական տոնով ինչ-որ մտքեր շարադրել, ես անկեղծորեն զարմանում են դրանց իրազեկության վրա: Ուրեմն մեր որևէ կայք այն աստիճանի մտերիմ է Պուտինի կամ Ալիևի հետ, կամ ծայրահեղ դեպքում՝ այն մարդկանց հետ, որոնց այդ երկու ղեկավարները ամեն ինչ պատմում են, որ կարող են այդ իրենց պատմածները վերաշարադրել հոդվածի տեսքով:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հուլիսի 25-ի հրամանով Գևորգ Գևորգյանն ազատվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որում վերջինս մեղադրել էր իսրայելական կողմին Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթը «մուսուլմանների ձեռքից խլելու» փորձ անելու մեջ:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի կինը նախորդ տարի 11 հազար 500 ԱՄՆ դոլարով «LEXUS RX 350» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այս մասին տեղեկանում ենք Բրուտյանի կնոջ՝ Անի Սարգսյանի 2016 թ. տարեկան հայտարարագրից:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց այն օրինագծին, որը նախատեսում է ամերիկյան միակողմանի պատժամիջոցների խստացումը Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը
2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում լուրջ վնասներ կրած Թալիշը վերակառուցվում է: Թալիշում ականատես դարձանք, թե ինչպես են շինարարական ինտենսիվ աշխատանքներ իրականացվում:
Երեկ երկու Աղվանները՝ Աղվան Վարդանյանն ու Աղվան Հովսեփյանը, պապիկ դարձան։ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի որդին երրորդ աղջիկն ունեցավ, իսկ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի միջնեկ որդին՝ Միսակը, առաջնեկին, որին, ի պատիվ պապի, որոշել են անվանել Աղվան:
Յույլինի փողոցներն ամբողջությամբ հեղեղված են, մեքենաները մնացել են ջրերի մեջ: Մարդիկ կարողանում են տեղաշարժվել լողալու միջոցով:
Իրանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ հաստատվեցին կրոնական կարգեր, Գուգուշին արգելեցին ոչ միայն երգել, այլեւ՝ երկրից դուրս գալ: Երկար տարիներ այդ պայմաններում ապրելուց հետո, 2000 թվականին նրան վերջապես հաջողվեց մեկնել ԱՄՆ և հաստատվել այնտեղ: Եվ չնայած Իրանում ապրող քաղաքացիների գրեթե երկու սերունդ չի տեսել նրան, սակայն ավագ սերնդի կողմից Գուգուշի հանդեպ ունեցած մեծ սերն ու համակրանքը հանգեցրել է նրան, որ բոլոր սերունդներն անգիր երգում են նրա երգերը:
Հուլիսի 25-ին, ժամը 19:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 13 շենքի բակում բռնել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար ահրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները պիթոն տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
Երաժշտությունն ապահովել է «Միքայել Ոսկանյան և ընկերներ» ջազ բենդը: Կամո Արեյանի կինը միջոցառումների կազմակերպման ընկերություն ունի և անձամբ է կազմակերպել որդու հարսանիքը»:
Պիպոն սերտ հարաբերություններ ունի նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և երկու Կարապետյանների հիմնած «Ներդրողների ակումբի» անդամ է: Չի բացառվում, որ ակումբին անդամակցելով ու ներդրումներ անելով՝ նա փորձում է Էջմիածնում ամրապնդել իր դիրքերը
Հուլիսի 26-ին, ժամը 00:16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Դալարիկ ավտոճանապահի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Միացյալ Նահանգների Michael Kors ընկերությունը համաձայնության է հասել 896 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,2 միլիարդ դոլարով) Մեծ Բրիտանիայի Jimmy Choo կոշիկի արտադրողի գնման շուրջը, ասված է ընկերության հայտարարության մեջ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կոռնելիոսը վկայում է, թե երկարությունը 18 քիլ էր, իսկ լայնքը՝ 9 քիլ (1 քիլ = 0.1776մ):
Սեբաստիան Ռուդին հասել է «Բավարիային» անվճար, իսկ Սերժ Գնաբրիի համար մյունխենցիները վճարել են «Վերդերին» 8 մլն եվրո: Ընդհանուր առմամբ, «Բավարիան» ամռանը ֆուտբոլիստների ձեռքբերման վրա ծախսել է 100.5 մլն եվրո և վաճառել է 24.3 մլն եվրոյի ֆուտբոլիստ:
Բրիտանացի 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր՝ 25-րդ ֆիլմը կինոթատրոնների էկրան կբարձրանա 2019 թվականին:
Ազգային խոհանոց. սուրճով և ընկույզով հրեական թխվածք:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հուլիսի 27-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Տիգրանյան փողոց, Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց և Կոմիտասի պողոտա-Վրացական փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Խոյ կանայք միամիտ են՝ չնայած բավական ագրեսիվ են շրջապատի նկատմամբ։ Զայրույթի պահին անտանելի են, սակայն դա բավական կարճ է տևում, ինչից հետո Խոյերը փորձում են շտկել իրավիճակը։ Ինքնավստահ են. եթե այդ հատկությունը բնորոշ չէ նրանց, նրանք հեշտությամբ կոտրվում են հասարակական կարծիքի ճնշման արդյունքում։
Շատերն են բավական երկար ժամանակ ծախսում, մինչև կարողանում են քնել։ Գոյություն ունեն վարժություններ, որոնք կօգնեն հանգստացնել նյարդային համակարգը, ազատվել սթրեսից և քնել կարճ ժամանակում։ Փորձեք յոգայի այս 6 դիրքը։
Նրան անվանում են աշխարհի ամենագեղեցիկ թագուհին, ոճի խորհրդանիշ, նմանակում են նրա հագուկապը, սանրվածքը: Արդեն 15 տարուց ավելի Հորդանանի թագուհի Ռանիյա Ալ-Աբդալլան ողջ աշխարհին ստիպում է խոսել իր մասին: Հիացական արձագանքների են արժանանում ոչ միայն նրա կատարյալ ճաշակը և աչքի ընկնող վառ արտաքինը, այլև բարեգործության ոլորտում նրա ակտիվ գործունեությունն ու մահմեդական կանանց իրավունքների պաշտպանության գործում գործադրած ջանքերը: