Բաժիններ՝

6 դիրք, որոնք կօգնեն վայրկենական քնել

Adme.ru-ն գրում է, որ շատերն են բավական երկար ժամանակ ծախսում, մինչև կարողանում են քնել։ Գոյություն ունեն վարժություններ, որոնք կօգնեն հանգստացնել նյարդային համակարգը, ազատվել սթրեսից և քնել կարճ ժամանակում։ Փորձեք յոգայի այս 6 դիրքը։

1. Մեջքի վրա։ Պառկեք մեջքի վրա՝ դրա տակ բարձ դնելով։ Մի փոքր բացեք ոտքերը, թույլ թողեք ձեռքերը։ Հետևեք, որ ողնաշարն ու գլուխը գտնվեն միևնույն ուղիղ գծի վրա։ Երեք անգամ խորը շունչ քաշեք, արտաշնչեք քթով։

2. Կողքի թեքված վիճակում։ Միացրեք ոտքերը, դանդաղ տարեք մի կողմ՝ բռնելով ձեռքերով։ 1 րոպե մնացեք այդ դիրքում, ոտքերը տեղափոխեք մյուս կողմ։ Կրկնեք 2 անգամ։

3. Ոտքի թաթերը միացված վիճակում։ Մեջքի վրա պառկեք բարձին, միացրեք ոտքերի թաթերը։ Թուլացրեք ձեռքերը։ Խորը շունչ քաշեք։ Այս դիրքում հարկավոր է մնալ 3 րոպե։

4. Ոտքերը լայն բացված վիճակում։ Լայն բացեք ոտքերը, վերցրեք բարձը։ Ուղղեք մեջքը, խորը շնչեք։ Դանդաղ արտաշնչելով և ձեռքերն առաջ պարզելով՝ թեքվեք բարձի վրա։ 10 անգամ շունչ քաշեք և արտաշնչեք։

5. Փորին պառկած վիճակում։ Պառկեք բարձի վրա, ձեռքերը միացրեք իրար մեջքի ետևում։ Խորը շունչ քաշեք, ձեռքերը ձգեք դեպի ոտքերը։ Դանդաղ իջեք ներքև, արտաշնչեք։ Վարժությունը կրկնեք 5-10 անգամ։

6. Ոտքերը պատին դրված վիճակում։ Ողնաշարի տակ բարձ դրեք, ոտքերը բարձրացրեք, հենեք պատին։ 2 րոպե մնացեք այդ դիրքում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս