Բաժիններ՝

Ազգային խոհանոց. սուրճով և ընկույզով հրեական թխվածք

Բաղադրիչներ

1. Ալյուր – 2.5 բաժակ
2. Մեղր – 160 գ
3. Պնդուկ – 1/2 բաժակ
4. Ձու – 2 հատ
5. Սուրճ . 2 բաժակ
6. Սոդա – 1/2 թ/գ
7. Շաքարավազ – 3/4 բաժակ
8. Ջուր – 3/4 բաժակ
9. Բուսայուղ – 4 ճ/գ
10. Դարչին, մեխակ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Խառնել ձուն շաքարավազի հետ, հետո ավելացնել սոդան, բուսայուղը, համեմունքները, աղացած պնդուկը և սուրճի մեջ խառնած մեղրը:

2. Լցնել ալյուրը և խմոր հունցել, որը նման կլինի պինդ թթվասերի:

3. Ստացված խմորը լավ խառնել և լցնել կաղապարի մեջ:

4. Թխել ջեռոցում մոտ 45 րոպե, միջին ջերմաստիճանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս