«Ծախսել մեծ գումարներ աստղերի վրա՝ դա թուլության նշան է». «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնես
Լո՞ւրջ: «Ես երբեք չեմ հասկացել այն, որ տրանսֆերային պատուհանի ժամանակ լավ աշխատանքի նշան է համարվում մեծ գումարներ ծախսելը: Եթե ես մեծ գումարներ եմ ծախսում աստղերին գնելու համար և ոչնչի չեմ հասնում, ապա դա թուլության նշան է: Լավագույնը կլինի ոչ թե ամենաթանկ ֆուտբոլիստը, այլ նա, ով առավել օգտակար է դաշտում: Դրա համար «Բավարիան» պետք է գտնի իր սեփական ճանապարհը»,- Հյոնեսին է մեջբերում Bild-ը:
Այս ամառ «Բավարիան» 20 մլն եվրոյով գնել է «Հոֆենհայմի» պաշտպան Նիկլաս Զյուլեին, 4.5 մլն եվրոյով՝ «Լիոնի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոյին, 25 մլն եվրոյով՝ «Յուվենթուսի» հարձակվող Կինգսլի Կոմանին, և «Ռեալից» վարձակալել է, հետագայում գնելու իրավունքով, Խամես Ռոդրիգեսին:
Սեբաստիան Ռուդին հասել է «Բավարիային» անվճար, իսկ Սերժ Գնաբրիի համար մյունխենցիները վճարել են «Վերդերին» 8 մլն եվրո: Ընդհանուր առմամբ, «Բավարիան» ամռանը ֆուտբոլիստների ձեռքբերման վրա ծախսել է 100.5 մլն եվրո և վաճառել է 24.3 մլն եվրոյի ֆուտբոլիստ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը