Հայտնաբերվեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո:
«Միջազգային կառույցները միշտ էլ փորձում են պարիտետ դնել, բայց եթե իրենք այս կոնֆլիկտն ընկալեն մի փոքր այլ կերպ, որ սա կոնֆլիկտ է՝ հանուն փրկության, այլ ոչ թե՝ զուտ տարածքներ գրավելու, այդ դեպքում, կարծում եմ, նրանք կհասկանան, որ սա արդարացի պայքար է, գոյատևման պայքար է, և այստեղ առանցքային հարցը մարդու իրավունքն է, ոչ թե քաղաքականությունը»,- նշեց Ա. Ղազարյանը:
Բրյուսելում Եվրահանձնաժողովի գրասենյակի դիմաց մի խումբ անձինք բողոքի ցույց են իրականացրել՝ կոչ անելով Թուրքիային ազատ արձակել հուլիսի սկզբին այդ երկրում բանտարկված իրավապաշտպաններին:
Սերիա Ա-ի 2016-17թթ. մրցաշրջանում Բերնարդեսկին դարձել է 11 գոլի և փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Ֆեդերիկոյին գնահատում է 30 մլն եվրո:
Աֆղան ուժայինները հուլիսի 24-ին ավիահարվածների ընթացքում ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների, հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով բանակի հայտարարությունը։
«Բոլորը քաջատեղյակ են, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո անմիջապես Արցախում նույնպես սկսվեց գործընթաց սահմանադրական փոփոխությունների առումով։ Սկզբնական շրջանում բոլոր քաղաքական ուժերը՝ թե՛ Արցախի Ազգային ժողովում ներկայացված, թե՛ արտախորհրդարանական, կողմնակից էին, որ Արցախում ընդունվի ՀՀ-ի նման խորհրդարանական կառավարման համակարգ։ Նույնիսկ արդեն սահմանադրության տարբերակն էր մշակված, նախագիծը պատրաստ էր։ Դրանից հետո, ցավոք սրտի, տեղի ունեցավ այն, ինչ բոլորս անվանում ենք քառօրյա պատերազմ»,- նկատեց պարոն Իսագուլյանը։
Հուլիսի 24-ին, ժամը 6.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ահազանգել են, որ Արտաշատ քաղաքի նորակառույց եկեղեցու մոտի գազալցակայանը պայթել է:
Գերմանական «T-Mobile» բջջային օպերատորը Դյուսելդորֆի օդանավակայանում հակաթուրքական գովազդներ է տեղադրել:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, ս.թ. հուլիսի 24-ից սկսում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» երրորդ անվճար ծրագիրը:
Էրնանդեսը «Վեսթ Հեմի» հետ եռամյա պայմանագիր ստորագրեց: «Մրճարահները» ֆուտբոլիստի շնորհանդեսն անցկացրեցին Լոնդոնոմ: Մոտ ժամանակները նա կմիանա թիմին Գերմանիայում:
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ԱՄՆ-ին մեղադրել Է Չինաստանի ափերի մոտ հետախուզական օդուժի կանոնավոր թռիչքների իրականացման մեջ եւ Վաշինգտոնին կոչ է արել հրաժարվելու նման գործողություններից՝ միջադեպերից խուսափելու համար:
Այսօրվա դատական նիստում ևս ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել հարցերին՝ բացառությամբ նախագահող դատավորի կողմից հնչեցված մի հարցի, թե որ թվականից է նա աշխատում «Շենգավիթ» ԲԿ-ում:
«Մեծ պատիվ է համարվում, օրինակ, ազգությամբ հային վնասելը կամ կյանքից զրկելը: Այդ առումով, բնականաբար, այն վայրագությունները, որ ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցան, հենց պայմանավորված էին նաև այդ ատելության աստիճանով: Երեխայի նկարի տարածումը ևս ցույց տվեց, որ դա օգտագործվում էր հենց ատելությունը խորացնելու համար: Դրանով հանդերձ, իհարկե, նաև խախտվում էին նորմեր, որոնք վերաբերում էին թե՛ բարոյական, թե՛ իրավական առումով այն եղանակին, որով տարածվում էր այդ ինֆորմացիան»:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է այն երեք օրինագծերից մեկը, որը մտնում էր դատական համակարգի բարեփոխման փաստաթղթերի փաթեթի մեջ:
Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
«Ապրիլի վերջին հրապարակված զեկույցն իրենից ներկայացնում է բաց աղբյուրների վերլուծության արդյունք: Փաստահավաք առաքելությունը մենք սկսեցինք հենց մայիսից ու իրականացրեցինք տասնյակ հարցազրույցներ, մի քանի այցելություններ հենց սահմանագիծ, մի քանի գրություններ ստացանք վարույթն իրականացնող մարմիններից և այլ մարմիններից:
Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Արիկ Մանուկյանը, որը նկարահանել է «Ընդհատված երգը» (2012) ֆիլմը, եղբոր հետ մեկնել է Դուբայ ծանոթների համար հարսանեկան տեսանյութ պատրաստելու համար: Դրոնով նախատեսված էր լրացուցիչ կադրեր նկարահանել Աբու Դաբիի մզկիթի ֆոնին, որն անվանակոչված է ի պատիվ ԱՄԷ հիմնադիր և առաջին նախագահ, շեյխ Զաեդ բեն Սուլթան ան Նահայանի պատվին:
Հնդկաստանի նոր նախագահ Ռամ Նաթ Քովինդը, որն ընտրվել է հուլիսի 17-ին, հուլիսի 25-ին երդում է տվել եւ պաշտոնապես ստանձնել պաշտոնը:
Яндекс.Такси-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը կգլխավորի ռուս-ամերիկյան նոր համատեղ ընկերությունը, որը նախատեսում է ընդլայնել գործունեությունը Ռուսաստանում, և որոշ ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Հանդիպմանը քննարկվել են միության գործունեության հետ կապված մի շարք հարցեր:
Գյումրիի սելեկցիոն կայանում արդեն մեկնարկել են բերքահավաքի աշխատանքները: Հուլիսի 22-ին ընթացող աշխատանքներին տեղում ծանոթացել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն երեք գրոսմայստերներ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հուլիսի 24-ին ընդունեց Եվրոպական խորհրդարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների։
Կոլումբիան երբեք չի միջամտել Վենեսուելայի ներքին գործերին եւ ցանկանում է, որ վենեսուելացիներն իրենք ելք գտնեն երկրում առաջացած իրադրությունից:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության կողմից այս տարվա առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 21 թույլտվություն, որից 10-ը շահագործման և 11-ը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման նպատակով։
Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային ամերիկյան զենք ուղարկելու հնարավորությունը: Հուլիսի 25-ին դա հավաստել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլքերը BBC-ին տված հարցազրույցում։
Թուրքիայի սահմանադրական հանձնաժողովի կողմից ընդունված, մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը, որն այսուհետ արգելելու է նաև ամբիոնի մոտից բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, քննարկման է դրվել լիագումար նիստում:
Չինաստանի արտգործնախարարության (ԱԳՆ) ղեկավար Վան Ին Հնդկաստանի իշխանություններին կոչ է արել իր զինվորականներին անհապաղ դուրս բերելու Սիկքիմի նահանգի շրջանի տարածքից, ինչը թույլ կտա լուծել երկու երկրների միջեւ առաջացած լարվածությունը, ասված է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել է, որ իր կառավարությունը չի դադարեցնելու Կատարի շրջափակումը՝ անկախ ճգնաժամի դադարեցմանն ուղղված այլ երկրների ջանքերի: