Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում փաստաբան Լուսինե Սահակյանը բացատրությամբ հայտնել է, որ պաշտոնատար անձ հանդիսացող ոստիկանության աշխատակիցները 2017թ. հունիսի 28-ին խոչընդոտել են իր լիազորությունների իրականացմանը, չեն թույլատրել հանդիպել իր վստահորդին: Փաստաբանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ քննչական բաժնում նյութեր են ստացվել նաև դատախազությունից։
Թուրքիայի իրավապահ մարմինները պարզել են Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսարանի տարածք ներխուժած անձի ինքնությունը:
«Մենք թիրախավորել ենք շատ մեծ, ամբիցիոզ ցուցանիշ. դա 40 տոկոս արտահանումն է ՀՆԱ-ի հարաբերակցությամբ, և դրան հասնելու համար հիմնական ուղղություններից մեկն է գիտելիքային տնտեսության ձևավորումը և գիտահետազոտական ոլորտում ներդրումների իրագործումը»,- նկատեց փոխնախարարը։
Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան միջամտում է Բուլղարիայի ներքին գործերին՝ փորձելով խոչընդոտել այդ երկրում օրինական գործունեություն ծավալող կազմակերպությունների ծրագրերը:
Պրահայում Հայաստանի դեսպանատան դիմաց հուլիսի 14-ին բողոքի ցույցի արտոնություն ստացած փոքրաթիվ ադրբեջանցի երիտասարդների ակցիան ի չիք դարձավ դեսպանատան տարածքից կազմակերպված հակացույցի արդյունքում։
ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբը ստուգման առարկա է դարձրել 02.04.2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված 923 ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ և ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված նույն բնույթի ահազանգեր:
2015թ. Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով ամբաստանյալ, ազատամարտիկ Էդվարդ Ներսիսյանի ինքնազգացողությունն այսօր վատացել է, նրա համար շտապօգնություն է հրավիրվել դատարան։ Այս մասին հայտնեց նրա պաշտպան Կարմեն Պողոսյանը։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ առաջարկելու է երկրում արտակարգ ռեժիմը երկարաձգել ևս երեք ամսով:
Արդեն 14-րդ տարին է, ինչ երևանյան հուլիսը թեժ է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շնորհիվ: Կազմակերպչական աշխատանքները և համաշխարհային մեծության աստղերի բացակայությունը շրջանցելով՝ պետք է նկատել, որ այս տարի փառատոնն աչքի է ընկնում ֆիլմերի բարձր որակով: Հասկանալի է, որ երևանյան կինոփառատոնի ֆինանսական միջոցները կարող են սահմանափակ լինել, և ողջունելի է, որ կազմակերպիչներն ուժեղ ֆիլմերի ներգրավումը գերադասել են գլամուր աստղերին հրավիրելուց:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հուլիսի 15-ի գիշերը չի մասնակցի մեջլիսում ռազմական հեղաշրջման տապալված փորձի մեկ ամյակին նվիրված միջոցառմանը:
Հուլիսի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում գտնվող սպայական բնակարանում հայտնաբերվել է 1990-ին ծնված երիտասարդի դի:
Հնդկաստանի հյուսիս – արեւելքում հեղեղումների զոհերի թիվը հասել է 83-ի, ավելի քան երկու միլիոն մարդ մնացել է անօթեւան, հաղորդել է Reuters գործակալությունը:
Ի՞նչ է թաքնված ադրբեջանամենտ իտալացի շատ պատգամավորների կողմից Հայաստանի դեմ մեղադրանքների ետևում: Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, hուլիսի 4-ին Հայաստանի զինված ուժերը հարված են հասցրել Ալխանլի գյուղի ուղղությամբ՝ կիրառելով 82 ու 120 մմ տրամաչափի ականանետներ: Արդյունքում մեկ կին ու մեկ երեխա է մահացել:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Խոսելով 2018թ. ՀՀ վարչապետի թեկնածության մասին, նա ասաց, թե հավանական տարբերակ է, որ կարող է լինել այնպիսի գործիչ, որը շատ երկար ժամանակ մնացել է քաղաքական դաշտում, ինչպես, օրինակ՝ ՀՀ նախագահն է: Բայց այնուամենայնիվ, ամեն ինչ կախված է, թե ինչպիսին կլինի կողմնորոշումը տվյալ ժամանակահատվածում:
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 14-ին շարունակվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը:
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Միխայիլ Ջանելիձեն, Մևլութ Չավուշօղլուն և Էլմար Մամադյարովը հուլիսի 18-19 –ին հերթական անգամ հանդիպում կունենան Բաքվում:
«Մանչեսթեր Յունայթեդում» ցանկանում են պահպանել 26-ամյա Դե Խեային, դրա համար կպահանջեն «սերուցքայիններից» 60 մլն եվրոյից ոչ պակաս: Դարպասապահի պայմանագիրը մանկունյանցիների հետ նախատեսված է մինչև 2019 թվականը:
«Պարո՛ն դեսպան, ես կցանկանայի, որպեսզի Դուք խոսեք այն աշխատանքի մասին, որ իրականացվում է տնտեսական համագործակցության ոլորտում, իհարկե, նաև այն ծրագրերի, որ կխթանեն զարգացումը»,-ասել է Հանրապետության Նախագահը:
«Ով կարծում է, որ«Իսկանդերը» զուտ բարոյական և հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ հասկանա՝ կիմանա, թե ինչ կործանարար ուժ ունի «Իսկանդերը»»:
Հուլիսի 17-19-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
«ԵՄ-ն դեռևս Արցախի նկատմամբ քաղաքականություն չունի, ունեն մի ծրագիր, որը տարեկան որոշակի բյուջե ունի, և հիմնականում երկու ժողովուրդների միջև համագործակցություններ ստեղծելու համար է: Այդ ծրագիրը չի փոխարինում որևէ քաղաքականության, ԵՄ-ն պետք է ունենա հստակ քաղաքականություն Արցախի նկատմամբ»,- ի պատասխան՝ ասաց Ն. Դավիթյանը:
«Փաստինֆո»-ի տեղկություններով՝ 21-ամյա աղջկա հայրն ահազանգել է՝ իր երիտասարդ աղջկա նկատմամբ կիրառված սեռական ոտնձգության մասին՝ նշելով, որ նրան խաբեությամբ բռնաբարել են:
Հարցին, թե արդյոք այս վերջին սահմանային սրացումները նպաստեցի՞ն այս ստորագրահավաքի մեկնարկին, Ռ. Մելիքյանն այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ՝ կարելի է 2016 թվականի ապրիլյան դեպքերը դիտել՝ որպես բաժանարար գիծ, և դրանից հետո ես ակնհայտ տեսնում եմ մեր սփյուռքյան կառույցների ուշադրության մեծացումն Արցախի հիմնախնդրի հետ կապված: Ես հատկապես կարևորում եմ իրավապաշտպան կառույցների առկայությունն Արցախում: Ես վստահ եմ, որ դա իր շատ մեծ դրական դերը կունենա խաղաղության տեսանկյունից»:
Այս մասին հայտնում է ռուսական finanz.ru լրատվական կայքը՝ մեջ բերելով այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքը:
«Եվ ի՞նչ, պայքար չմղվի՞ տարատեսակ մակաբույծների դեմ՝ գոնե այդ մի քանի հազարի ծավալով: Չհոգա՞նք քաղաքացիների առողջության համար, այն նույն հարկատուների, որոնց մտահոգությամբ ուղղակի վառվում են տարտեսակ ԶԼՄ-ները: Իսկ իրականում իբր են մտահոգվում, պարզապես ոստիկանությանը կսմթելու պատճառ ու առիթ չգտնելով՝ ջուր պղտորելու պատրվակ են հորինում: Ինչը որևէ կապ չունի ոչ քաղաքացիական կեցվածքի, ոչ էլ քաղաքացիներով մտահոգ լինելու հետ»:
Հուլիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 4 միջնակարգ դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի:
ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիվանագիտական ուղիներով հայտարարություն է արել մի քանի երկրների, այդ թվում ԱՄՆ-ին, իրավապատշպան Լյու Սյաոբոյի մահվանից հետո այդ երկրների պաշտոնատար անձանց «ոչ պատշաճ» մեկնաբանությունների առնչությամբ:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ից 19-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլի հետ:
Բերման ենթարկվեց Վահագնի թաղամասից։