Հնդկաստանում հեղեղումներից զոհվածների թիվը գերազանցել է 80-ը
Հնդկաստանի հյուսիս – արեւելքում հեղեղումների զոհերի թիվը հասել է 83-ի, ավելի քան երկու միլիոն մարդ մնացել է անօթեւան, հաղորդել է Reuters գործակալությունը:
«Ասամի նահանգը տուժել է ավելի մեծ չափով՝ այս պահի դրությամբ հեղեղումները եւ սողանքները խլել են 53 կյանք»,- գործակալությանը հայտնել էնահանգի գլխավոր նախարար Սարբանանդա Սոնովալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 40 մադրու մահվան մասին:
Տարածաշրջանում տեղատարափ անձրեւները շարունակվել են երկու շաբաթից ավելի եւ հանգցրել հեղեղումների, այդ թվում Բրահմափութրա գետի հորդացման եւ սողանքների: Ասամի նահանգում առնվազն 2,5 հազար գյուղեր ջրածածկ են եղել, նաեւ ջրի տակ է հայտնվել Քազիրանգա ազգային բնայգին, որտեղ բնակվում է հնդկական միաեղջյուր ռնգեղջյուրների՝ աշխարհում ամենամեծ պոպուլյացիան: Բնայգին 1985 թվականից մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյակտների ցանկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: