Ժամը 16:40-ի սահմաններում Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի բնակիչ, 44-ամյա Արմեն Բաղդասարյանը իր վարած УАЗ մակնիշի 15 ԼՏ 510 համարանիշի ավտոմեքենայով Անտառաշատ-Տավրոս գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է անտառում:
87 տարեկան հասակում երեկ մահացել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի հայրը՝ Մարատ Ղուկասյանը։
Թուրքիայի իշխանությունները, հուլիսի 5-ին Ստամբուլում ձերբակալելով 10 իրավապաշտպանի, որոնցից ութն ազգությամբ թուրք են, նպատակ է ունեցել վախեցնել այդ երկրում գործող իրավապաշտպաններին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, որը ընտրակեղծարարի համբավ ունի և Երևանի ավագանու ընտրություններին ներկայացել էր կեղծ դիտորդ, հանրակրթության ոլորտում որոշել է հեղափոխություն անել:
Սա չի նշանակում, որ անհետևանք պետք է մնա Նարեկ Մանթաշյանի բաց նամակը ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին, և եթե իսկապե՞ս անօրինականություն է տեղի ունեցել, խախտվել է քաղաքացու իրավունքները, ապա պետք է բոլոր օրինախախտներն իրենց պատիժը ստանան անկախ զբաղեցրած դիրքից և ազդեցությունից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 14-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խորապես վշտացած է չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոյի մահվան կապակցությամբ:
Կենտրոնական բանկը վերջին շրջանում ստուգում է գրավատները, որտեղից ահազանգում են․ «Ամեն տարի ԿԲ-ն հրապարակում էր այն գրավատների ցանկը, որտեղ իրենց ֆինանսական վերահսկողության վարչությունն ստուգումներ պետք է իրականացնի։ Դա նորմալ էր»։
Վանաձորի ավագանու գործունեության վերաբերյալ 26 պատգամավորի ստորագրությամբ Սահմանադրական դատարան մուտք արված դիմումի քննությունը տեղի կունենա 2017 թվականի հոկտեմբերի 31-ին:
Երևանի ավագանու անդամը չի վիճարկում փոխքաղաքապետի ներկայացրած թիվը, սակայն պնդում է, որ ավտոկայանատեղիների մոտ 50 տոկոսի հարևանությամբ վճարահաշվարկային տերմինալներ տեղակայված չեն։
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Արթուր Ստեփանի Գոյունյանը:
Այսօր ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կրկին մեծ շուքով տոնում է իր ծննդյան 61-րդ տարեդարձը: Ամեն տարի գեներալն իր տարեդարձին հրավիրում է քաղաքական ողջ էլիտային, և այս տարին էլ բացառություն չէր:
Երկու տարվա մեջ Հայաստանում հյուրանոցային տնտեսությունների թիվը ավելացել է 142-ով՝ 409-ից դառնալով 551, որից 302-ը տեղակայված են մայրաքաղաքում: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից:
Ջրառատի ՀՀԿ-ական փոխգյուղապետ Տիգրան Սարգսյանը, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու և դրանով ընդդիմադիր համագյուղացուն մարմնական վնասվածքներ հասցնելու համար ձերբակալվել էր, ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Հնդկական «Մերժվածը» հեռուստասերիալի Վանշը՝ Ռոհիթ Խուրանան, պատրաստվում է Հայաստան իր այցին:
Հուլիսի 14-ին, ժամը 01:19-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգևան գյուղի մանկապարտեզին հարակից տարածքում այրվում է ավտոբուս:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գեղանկարիչ Սալվադոր Դալիի (1904 – 1989) աճյունը հուլիսի 20-ին կարտաշիրիմեն հայրության հաստատման հայցի պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ֆիգերաս քաղաքի (Կատալոնիայի Ինքնավար Մարզ), որտեղ ծնվել է նկարիչը, քաղաքապետարանում:
Ամերիկյան Նյու Յորքի քաղաքային իշխանությունները 32 մլն ԱՄՆ դոլար կծախսեն քաղաքում առնետների դեմ պայքարում: Քաղաքապետ Բիլ դե Բլազիոն նպատակ է դրել կրծողների պոպուլյացիան կրճատել 70 տոկոսով:
Անեծք-հայհոյանքն այն է, որով որևէ մեկը չար բան է խնդրում Աստծուց, ինչպես անում են դատապարտյալները դժոխքում, իսկ հուսահատյալները՝ երկրի վրա:
Բազուկ՝ կորեական ձևով:
Թեստ. ընտրեք պայուսակներից մեկն ու կարդացեք, թե բնավորության ինչ գծերն են բնորոշ ձեզ։
Միայնակ եք, քանի որ ցանկանում եք, որ ձեզ վրա միշտ ուշադրություն դարձնեն, բայց ոչ միշտ եք դա ստանում։ Հարկավոր է ընդամենը ինքներդ ձեզ տալ այն սերն ու ուշադրությունը, որը սպասում եք մյուսներից։
Բերանի տհաճ հոտից ազատվելը կարող է բավական բարդ լինել։ Այս միջոցը կօգնի կարճ ժամանակում հրաժեշտ տալ խնդրին, որը շատերին է տհաճություն պատճառում։
Հայաստանի էներգահամակարգի զարգացման ուղղությունների մասին զրույցները շարունակում են մնալ քաղաքական հարթության մեջ: Նույնիսկ ոլորտի փորձագետների վերլուծություններում գերական աշխարհաքաղաքական միտումներն են: Կարճ ասած, Հայաստանի էներգետիկ համակարգում ներդրումների ամերիկյան խոստումները դիտարկվում են՝ զուտ որպես Ռուսաստանին հակադրվելու փորձ: