Բաժիններ՝

«Ռեալը» «Մանչեսթեր Յունայթեդին» նոր առաջարկ կանի Դավիդ Դե Խեայի վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Մադրիդի «Ռեալը» հերթական փորձը կանի «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային ձեռք բերելու համար:

«Մանչեսթեր Յունայթեդում» ցանկանում են պահպանել 26-ամյա Դե Խեային, դրա համար կպահանջեն «սերուցքայիններից» 60 մլն եվրոյից ոչ պակաս: Դարպասապահի պայմանագիրը մանկունյանցիների հետ նախատեսված է մինչև 2019 թվականը:

ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Դե Խեան անցկացրել է 35 խաղ և բաց է թողել 29 գնդակ:

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը» հուլիսի 23-ին ընկերական խաղ կանցկացնեն Ամերիկայն տուրի շրջանակներում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը» հրաժարվել է այս ամառ Դե Խեային ձեռք բերելու մտքից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս