Բաժիններ՝

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը չի մասնակցի հեղաշրջման փորձի մեկ ամյակին նվիրված մեջլիսի միջոցառմանը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հուլիսի 15-ի գիշերը չի մասնակցի մեջլիսում ռազմական հեղաշրջման տապալված փորձի մեկ ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Որոշումը հրապարակել է խոսնակ Օսման Բայդեմիրը՝ հայտարարելով, որ չեն գալիս, քանի որ կուսակցության համանախագահները՝ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը չկան (երկուսն էլ 2016 թվականի նոյեմբերից կալանավորված են – խմբ.):

«Նախ մեզ չհրավիրեցին այդ արարողությանը: Իսկ հիմա էլ ուղարկեցին հրավերը, սակայն սխալ հասցեով, քանի որ Յուքսեքդաղը և Դեմիրթաշն այս պահին բանտում են: Հրավերը պետք է նրանց ուղարկվեր: Նրանք հեղաշրջման պատճառով բանտում են: Քանի որ չկան մեր համանախագահները, մերժում ենք, չենք գնում, չենք մասնակցում»,- հայտարարել է Բայդեմիրը:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հայտարարել է, որ կմասնակցի միջոցառմանը, իսկ նրանց առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդես կգա ելույթով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս