«Ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական և հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»». Սերժ Սարգսյան

«Ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական և հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»». Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հարղորդաշարին: Խոսելով հայկական զինուժի մասին, Սերժ Սարգսյանն ասել է. «Ի՞նչը կարող է երաշխավորել ցանկացած լուծման շարունակականություն կամ ի՞նչ երախիք կարող է լինել, որ եթե քաղաքական լուծում լինի, ապա պայմանները պահպանվելու են: Ես բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ թիվ մեկ երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժեր ունենալն է: Սա թիվ մեկ երաշխիքն է և ամենավստահելի երաշխիքը: Մենք ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնենք այն վտանգը, որ սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը: Ով կարծում է, որ Իսկանդերը զուտ բարոյական և հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ հասկանա՝ կիմանա, թե ինչ կործանարար ուժ ունի «Իսկանդերը»»:

Հաաղորդումը «Արմենիա» հեռուստաընկերությամբ կհեռարձակվի կիրակի օրը:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-09
ԱՄՆ նոր վարչակազմի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ
«Ռուսական կողմը ոչ թե անտեսում է ԼՂ հակամարտությունը, այլ փորձում է այն օգտագործել՝ որպես կողմերի վրա ազդելու գործոն, որը հակամարտության կարգավորումից հետո այլևս արդիական չի լինի»,- ասաց Գոբլը: