«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում ընդգրկված «Բիրմայական պատմությունների ժողովածու» կինոնկարում ներառված պատմություններն ու բանաստեղծությունները ծավալվում են երկրի ժամանակակից ամենահայտնի և այլախոհ բանաստեղծ Մաուն Աուն Փուինի շուրջ:
ՀՀ կառավարության վավերացմանն է ներկայացվել 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում ստորագրված Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև՝ Մեղրի Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Դոնալդ Թրամփը, Համբուրգից վերադառնալով, Պուտինի հետ հանդիպման մասին իր հակասական թուիթերյան գրառումների, և Ռուսաստանի գործով հետաքննության նոր, աղմկահարույց բացահայտման պատճառով՝ շարունակում է գտնվել հանրային քննարկումների կիզակետում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Վահրամ Մկրտչյանը նշանակվել է Կրթության և գիտության նախարարի տեղակալ։
Ինտերակտիվ գործունեություն ծավալող տեսողական արվեստների մասնագետ Բեգո Մ. Սանտյագոյի կարճամետրաժ «Ժամանակի միջով» կինոնկարում ներկայացված է նրա ընտանիքի ավելի քան հարյուր տարվա պատմությունը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղի է համարում բանակցությունները: «Թռչում ենք Բրյուսել՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման նպատակով: Բանակցությունները ԼՂ խնդրի կարգավորման միակ ուղին են»:
«Մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք և ասենք, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները որևէ ազդեցություն չեն ունենում իրավիճակի փոփոխության վրա: Պետք է նախաձեռնենք այլ մոտեցում, որտեղ միգուցե սանկցիաների կիրառման ինստիտուտը կարողանանք առաջ տանել, այլ պարագայում 15 տարի էլ այսպիսի հայտարարություններ կլսենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը:
«Next»-ը սկսել է ամառային անակնկալների շարքը: Խանութ-սրահներում արդեն մեկնարկել է սեզոնային մինչև 50% զեղչը՝ նշված տեսականու համար: Զեղչը գործում է Երևանում գործող բոլոր խանութ-սրահներում և տարածվում նշված հավաքածուի վրա:
Ադրբեջանի իշխանությունների և նախագահ Իլհամ Ալիևի շահերը սպասարկող Haqqin.az լրատվական գործակալության ղեկավար Էյնուլլա Ֆաթուլաևի ֆեյսբուքյան էջը Facebook-ն արգելափակել է: Պատճառը հուլիսի 4-ին ԼՂ շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով մահացած երկու ամյա երեխայի նկարներն իր էջում տարածելն է:
Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-իռլանդական քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման քայլերի շուրջ:
Նախօրեին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել էր մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ ընդգծելով, որ դրանք չպետք է խոչընդոտեն հետիոտնի տեղաշարժը:
«Չմոռանանք, որ մեր ամենահզոր զենքը՝ «Իսկանդերը», մենք Ռուսաստանից ենք ստացել։ Եվ փորձել այս ամենն ինտրիգներով, չգիտեմ ինչ ձևով խփել, հարվածել… Ադրբեջանը դա դիտավորյալ է ցուցադրում, փաստորեն, դրանով մեջքից խփում է Ռուսաստանին, որովհետև այդպիսի բաներ անելով՝ խարխլում է ռուս-հայկական համագործակցությունը»։
Խոսքն աղմկահարույց կամ ոչ աղմկահարույց դեպքերի մասին չէ, այլ այն մասին, որ կոռուպցիոն հանցագործության մեջ մեղադրվող անձն անխուսափելիորեն ենթարկվի քրեական պատասխանատվության։ «Ցավոք սրտի, մենք ունենք դեպքեր, որ գործեր են հարուցվել և՛ դատավորների, և՛ դատախազների, և՛ տարբեր աստիճանի պետական ծառայողների նկատմամբ»,- նկատեց պարոն Քրմոյանը։
Ապրիլյան հերոս Արման Անդրեասյանը այսօր կդառնար 21 տարեկան: Մեծ Մանթաշցի սերժանտն անձնվիրաբար ծառայել է Հայոց բանակում, քաջաբար կռվել քառօրյա պատերազմում ու հերոսաբար ընկել մարտի դաշտում:
SoloLearn ստարտափը, որը ունի հայ-ամերիկյան ծագում, հաղթել է Facebook-ի FbStart մրցույթում՝ ստանալով 100 հազար դոլար մրցանակ:
«Ռուսաստանը ոչ միայն զենք է մատակարարում, այլ նաև ուղարկում է ռազմական փորձագետներին: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն ինքնուրույն ռուսական զենքի ամբողջ էֆեկտիվությունը չի կարող կիրառել»:
Հուլիսի 11-ին, ժամը 11։37-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի Զոհրապ Շհոյան փողոցի տներից մեկի առաստաղը փլուզվել է։
«Առաջին անգամը չէ, որ ադրբեջանական բանակը գյուղերի մոտ, գյուղերի թիկունքում, նույնիսկ գյուղերի մեջ տեղադրում է հրետանային հենակետեր, տեղադրում է նաև այլ սպառազինություն, և կարծես միտումնավոր՝ հենց այդ տեղերից են կրակ բացում: Հասկանալի է, որ նման դեպքում պետք է պատասխան գործողություններ լինեն, ու իրենք էլ դա շատ լավ գիտակցում են»:
«Երեկ ժամը 5:40-ին էլ այդ հնարավորությունը ձևավորևվել էր, և մենք էլի ունեցանք զոհ: Չենք լսել, որ երեկ ռմբակոծել են կամ արկակոծել են կամ որևէ այլ հրետանի են օգտագործել, ինչը նշանակում է, որ դիպուկահար է աշխատել, բայց եթե նա չտեսնի թիրախին, չի կարողանալու հասկանալ՝ ինչ անել: Հիմա թիրախավորված որս է գնում: Եթե առաջնագծում ցանկացած կետում ցանկացած րոպեի կձևավորվի հնարավորություն՝ տեղի է ունենալու այսպիսի իրավիճակ»,- ասաց Թևան Պողոսյանը:
Մահվան ելքով պատահար Կարմիրգյուղում:
«Ադրբեջանի քաղաքականությունն այդպիսին է: Նա կարծում է, թե պատերազմի ահազանգ առաջացնելով՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ինչպես նաև Մինսկի խմբում գտնվող Իրանին դրդելու է այն մտքին, որ մեծ, արյունահեղ պատերազմը կանխելու, տարածաշրջանային կայունության համար պետք է Հայաստանի վրա ուժեղացնել ճնշումները: Այլ հարց է, թե որքանով են նման պատկերացումները համապատասխանում իրականությանը: Իրականում հակառակն է, ադրբեջանական վարկածն ապացուցող փաստարկներ չեն ներկայացվում, չնայած այն ակտիվորեն ներկայացվում է տեղեկատվական դաշտում և դա ոչ միայն ներքին լսարանի համար, այլև արտաքին»,-ասել է քաղաքագետը:
Թուրքիայի իշխանությունները պետք է անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակեն երկրում ձերբակալված 10 իրավապաշտպաններին, ում կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս յոթ օրով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությունից Կոնգրեսի անդամներին մեղադրել է այն ջանքերը սաբոտաժի ենթարկելու մեջ, որոնք գործադրում է իր վարչակազմը, ներառյալ թեկնածուների հաստատման գործընթացը, որոնք ինքն առաջարկում է տարբեր ֆեդերալ գերտեսչություններում եւ ծառայություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար։
Հուլիսի 11-ին, ժամը 14:15-ին ՌԴ ԱԻՆ Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13:55-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 271-րդ կմ-ին՝ Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա 3 տուժած:
ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ Համապարփակ տնտեսական երկխոսության առաջին փուլը կկայնա հուլիսի 19-ին Վաշինգտոնում:
Թևան Պողոսյանի խոսքով՝ ակնկալիքներ կձևավորվեն այն ժամանակ, երբ հանդիպեն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և խոսեն Ղարաբաղյան հիմնախնդրից:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 12- ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Կտրուկ փոփոխություններ պետք չէ սպասել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով այսօր կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:
Հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։