Վահրամ Մկրտչյանը նշանակվել է ԿԳ նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Վահրամ Մկրտչյանը նշանակվել է Կրթության և գիտության նախարարի տեղակալ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:
Կենսագրություն
Ծնվել է 1963թ. օգոստոսի 7-ին Վարդաբլուր գյուղում (Արագածոտնի մարզ):
1985թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1988թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան: Ֆիզիկոս: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու:
1988-2000թթ. եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող: 2000-2004թթ.` ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության անշարժ գույքի կառավարման վարչության պետ: 2004-2006թթ.` ԵՋԿ ՓԲԸ «Մաշտոց» մասնաճյուղի տնօրեն: 2006 թվականից՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող: 2007 թվականից «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենն է (հասարակական հիմունքներով):
1994-2001թթ. եղել է ԱԺՄ կուսակցության անդամ, 1997-2001թթ.՝ ԱԺՄ վարչության քարտուղար: ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր անդամ է (2001թ.):
2004-2009թթ. եղել է ՀԺԱՄ կուսակցության նախագահի տեղակալ, 2009-2012թթ.՝ կուսակցության վարչության նախագահ: 2012թ.՝ ՀՀԿ անդամ:
2014թ. ապրիլի 26-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Բազմաթիվ գիտական աշխատությունների եւ հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: