Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում միգրացիոն եւ սահմանային կառավարմանը» ծրագիրը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետ սկսել է սահմանային անցակետերի արդիականացումը Հայաստանի հարավային հատվածում՝ Մեղրիում, որը սահմանակից է Իրանին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնին հրավիրել է Բեռլին այցելել մայիսի 15-ին:
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը մարտական է տրամադրված:
20-ից ավելի մարդ է զոհվել Պակիստանի Սենատի փոխնախագահ Մաուլան Հայդերիի ավտոշարասյան պայթեցման հետեւանքով:
«Աշխատանքային լեզուն հայերենն է, բայց ընդունելության հայտում նաև նշված է լեզուների իմացությունը, քանի որ նախատեսում ենք ունենալ շնորհանդեսներ անգլերենով մեր արտասահմանյան գործընկերների կողմից»,- ավելացրեց Լ. Գալստյանը։
Մայիսի 12-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Մանկական երկաթուղու մոտակայքում, նկատվել է ծառից կախված քաղաքացու դի:
«Armcomedy» հաղորդաշարի վարողներ Նարեկ Մարգարյանն եւ Սերգեյ Սարգսյանը հյուրընկալվել են ամերիկյան հայտնի «Քոնան» հեռուստաշոուի տաղավարում:
Մայիսի 12-ին, ժամը 12:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի թիվ 18 շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկից քաղաքացին նետվել է ցած:
Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Ճիշտ ուղու վրա ենք, շատ բան ունենք անելու: Դուք պետք է մի բան գիտակցեք, որ այսօր, ի դեմս ձեր թիմի՝ մենք տեսնում ենք այն մարդկանց, որոնք տարածքային կառավարման մեջ պետք է կատարեն համակարգված փոփոխություններ: Եթե ցանկանում ենք ունենալ համաչափ, զարգացած երկիր, բնակիչ, որի կենցաղային անհրաժեշտ կարիքները բավարարված են, պետք է իրականացնենք փոփոխություններ»։
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն VISA Infinite քարտապաններին հասանելի է դարձնում Concierge Plus ընկերության կողմից տրամադրվող միջազգային նոր Կոնսյերժ-սերվիս ծառայությունը, դրանով իսկ ընդլայնելով իր պրեմիում հաճախորդների մասնագիտացված սպասարկման հնարավորությունները:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լուիս Բենխամին Չիմոյ Արտեագան (նստավայրը՝ Մոսկվա):
«Տարոն Մարգարյանի շտաբ փող են մտցրել». վիճաբանություն՝ Նիկոլ Փաշինյանի հետ
ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ցանկացողները կարող են նշված օրերին համապատասխան փաստաթղթերով դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք կամ զանգահարել /047/ 95-17-99 հեռախոսահամարով:
«Փաշինյանն ԱԺ ընտրություններում Երևանում հավաքել է 70.000 ձայն, եթե այս ձայները պահպանվեն, ապա դա անում է մոտավորապես 20%: Զարուհի Փոստանջյանը լավագույն դեպքում կարող է իր կողմը գրավել այն ընդդիմադիր ուժերի ձայները, որոնք ավագանու ընտրություններին չեն մասնակցում: Նա կարող է հավաքել 8-12%, եթե կարողանա տատանվողներին իր կողմը գրավել»:
Լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը կամ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելն անթույլատրելի է: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից՝ այդ աշխատանքը խոչընոտողը պաշտոնատար անձ է, թե՝ ոչ:
Արթիկցիներն անհանգստացած են: Քաղաքը կրկին աղետի վտանգի առաջ է: Սելավատարները մեծ քանակությամբ աղբով են պատվել:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ազգային թիմի առաջին ֆուտբոլիստն է, ով կխաղա Եվրոպայի լիգայի եզրափակիչում:
«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 20-ից Երևան-Լոնդոն-Երևան կանոնավոր չվերթը կիրականացնի Թբիլիսիում կանգառ կատարելով։ Այս մասին տեղեկացրեցին «Արմենիա» ավիաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կողմից Վրաստանում անցկացված հարցման համաձայն, հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը երկրի համար առավել մեծ սպառնալիքը համարում է Ռուսաստանը։
Հարավկորեացի մասնագետները երեք տարի առաջ խորտակված «Սեւոլ» մարդատար լաստանավը զննելիս հայտնաբերել են ոսկորների մի քանի կտորներ, որոնք կարող են պատկանել ողբերգության զոհերից մեկին:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, հետմահու դատահոգեբանական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը:
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի խոսքով՝ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար կրկնվող բախումները 21-րդ դարում անընդունելի են:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը կիսվել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում «Սելտայի» դեմ անցկացրած պատասխան խաղի տպավորություններով (1:1):
Չինաստանն ԱՄՆ-ի համար կբացի իր շուկաները երկու երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների վերաձեւաչափման հարյուրօրյա պլանի շրջանակներում, որը Թրամփը եւ Սին հաստատել են ապրիլին:
Սիրիացի զինվորականները միաժամանակ 30 հարսանիք են արել Հալեպում:
«Ես ուղղակի չեմ հասկանում այդ օպտիմալացման շղարշի տակ երկրի անվտանգությունը սասանելու այս սևեռուն գաղափարը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ելք» դաշինքի ցուցակով Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով մի շարք դպրոցների օպտիմալացման ծրագրին։
Իրաքյան Քրդստանի (ԻՔ) անկախության շուրջ հանրաքվեն կարող է անցկացվել 2017 թվականի հոկտեմբեր նոյեմբերին:
Ապօրինի ծառահատումների հարցում իմ կոշտ դիրքորոշումն է՝ առավելագույնս անհանդուրժողական լինել, խիստ հսկողություն իրականացնել և հետևողական լինել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: