ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու այսօր Երևանում տեղի ունեցած 59-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները:
Այսօր Երևանի Հյուսիային պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին:
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, մայրաքաղաքում, վարչական տարբեր շրջաններում, մանկական կենտրոններում կանցկացվեն տոնական մի քանի միջոցառումներ:
Խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի գործունեության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերի շուրջ և քննարկել նախատեսված նպատակների իրագործման համար անհրաժեշտ պայմանները, մեխանիզմներն ու հնարավորությունները, լսել այդ առումով Հանրապետության Նախագահի դիտարկումները և առաջարկությունները:
«Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին հողին են հանձնել: Այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հաց բերողի» հարազատներից Էվելինա Ղամալյանը:
անդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էստոնական համագործակցության ակտիվացմանը, պաշտպանական բարեփոխումների ընթացքին, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, միջազգային խաղաղապահ առաքելություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի դեսպանատների թաղամասում կատարված ահաբեկչական գործողությունը 90 մարդու կյանք է խլել, տուժելէ եւս 380 մարդ:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների թաղամասում իրականացված ահաբեկչության հետևանքով վնասվել է նաև Թուրքիայի դեսպանությունը:
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը իրանական կողմի նախաձեռնությամբ հանդիպում է ունեցել պաշտոնակցի՝ Իրանի Առևտրի խթանման կազմակերպության նախագահ, Իրանի Հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրովթաջի հետ։
Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը քահանայական ձեռնադրության ոսկե հոբելյանի՝ 50-ամյակի կապակցությամբ շնորհավորական պատգամ է ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապից:
Եվրամիության (ԵՄ) և Հայաստանի միջև ստորագրվելիք համաձայնագիրը բավական լուրջ ծածկույթ ունի՝ և ոլորտային, և համագործակցության ձևաչափեր սահմանելու տեսանկյունից։
Մայիսի 29-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում, հարավ-արևմուտքում դիտված ուժեղ փոթորիկը մեր ազգաբնակչության շրջանում մեծ իրարանցում է առաջացրել:
Վրաստանաբնակ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխտարլին, ով նախօրեին անհետացել էր Թբիլիսիում, առևանգվել էր և գաղտի կերպով տեղափոխվել էր Բաքու:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմած զորակոչիկը տեղեկացրել է, որ ունի ողնաշարի ճողվածքներ, սակայն զինկոմիսարիատից ստացած ուղեգրի հիման վրա անցած ռենտգեն հետազոտությամբ դրանք չեն հայտնաբերվել:
2017թ. հունվար-մարտին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է -7 536.5 մլն. դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 19 743.2 մլն. դրամ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն ու «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում ՓՄՁ-ների համար «Բիզնեսի թվայնացում» թեմայով սեմինար-քննարկում են անցկացրել:
2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ հարկային նոր օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել օֆշորային գոտիների (երկրների) ցանկը: Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 1-ի նիստի օրակարգում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Թուքիայի նկատմամբ սահմանված մի շարք հատուկ տնտեսական միջոցներ:
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների արդյունքում կարող է 20 տեղ կորցնել խորհրդարանում՝ այդպիսով կորցնելով բացարձակ մեծամասնությունը Համայնքների պալատում:
Բրազիլիայի Գերագույն դատարանը որոշել է երկրի նախագահ Միշել Տեմերին հարցաքննել կոռուպցիայի գործով:
Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները ճիշտ ուղու վրա են: Այս մասին այսօր «ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները կոնֆերանսի ընթացքում ասաց արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանում եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
«Անցած տարվա ամռան ջերմաստիճանը հիմնականում եղել է նորմայի սահմաններում, իսկ այս տարի մենք սպասում ենք ավելի շոգ ամառ, քան անցած տարվանն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Երեւանի Դավիթաշենի կամրջից մայիսի 30-ին կինը փորձել է իր մեկամյա երեխայի հետ ինքնասպան լինել:
Էդմոն Մարուքյանը նաև կարևորեց, որ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման խնդիրը ևս քննարկման հարց լինի, և կարողանանք լուծել այդ խնդիրը. «Ես հասկանում եմ, որ մենք ասոցիացված անդամ չենք, չենք վավերացրել այդ համաձայնագիրը, բայց բավական բարեփոխումներ ենք անցկացրել՝ սահմանային անցակետերի, անձնագրերի և այլ հարցերի հետ կապված, ինչը Հայաստանին կարող էր թույլ տալ հետևել Վրաստանի օրինակին, և Հայաստանի քաղաքացիները նույնպես հնարավորություն ունենան առանց վիզաների այցելել Շենգեն տարածքի երկրներ»:
Վրաստանյան մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` լրագրողին Վրաստանի տարածքից առևանգել են ադրբեջանական հատուկ ծառայությունները: Մուխթարլիի փաստաբանները պնդում են, որ լրագրողի առեւանգման մեջ մասնակցել է նաեւ վրաստանյան կողմը:
«2017 թվականի ապրիլի 13-ից մինչև մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 39 կազմակերպությունների արդեն իսկ վերադարձվել է 289 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի գումար»,-տեղեկացրել է Տիգրան Կիրակոսյանը:
Մայիսի 31-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ս.թ. մայիսի 29-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարած անձը:
Ռուսաստանի պաշտապանության նախարարությունը կադրեր է տարածել Սիրիայի Պալմիրա քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտների խոցման վերաբերյալ:
Առաջիկա 5 օրերին ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի այսօր՝ մայիսի 31-ին, Սյունիքում, Արարատյան դաշտում՝ հասնելով մինչև +30…-+32 աստիճանի: