Հրապարակվել է Սիրիայում ռուսական հրթիռներով ԻՊ-ի օբյեկտների խոցման տեսանյութը
Ռուսաստանի պաշտապանության նախարարությունը կադրեր է տարածել Սիրիայի Պալմիրա քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտների խոցման վերաբերյալ: Տեսանյութը հրապարակել է Ruptly-ն։
Նշվում է, որ նկարահանումը կատարվել է անօդաչուից: Ինչպես արդեն հաղորդվել է, հարվածը հասցվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Ծովակալ Էսսեն» ֆրեգատից եւ «Կրասնոդար» սուզանավից արձակված «Կալիբր» տեսակի թեւավոր հրթիռներով:
Արձակումներն իրականացվել են Միջերկրական ծովի արեւելյան մասի ջրատարածքից:
«Թիրախներ են դարձել թաքստարանները Պալմիրայից արեւելք ընկած շրջանում, որտեղ գտնվում էին ծանր տեխնիկա եւ զինյալների կենդանի ուժի կուտակումներ, որոնք ահաբեկիչները փոխադրել էին Ռաքայից: Բոլոր թիրախները խոցված են»,-նշել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունում: