ՀՀ ՊՆ-ում քննարկվել է պաշտպանության ոլորտում հայ-էստոնական համագործակցության ակտիվացումը

անդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էստոնական համագործակցության ակտիվացմանը, պաշտպանական բարեփոխումների ընթացքին, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, միջազգային խաղաղապահ առաքելություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվել է խորհրդարանական կապերի ամրապնդումը, որը լավ հիմք կարող է հանդիսանալ նաև պաշտպանության ոլորտում հայ-էստոնական հարաբերությունների խորացման և զարգացման համար:

Հյուրերի խնդրանքով Արտակ Զաքարյանն անդրադարձել է մի շարք խնդիրների: Մասնավորապես, խոսելով առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի մասին, նշել է, որ Եվրոպական Միությունը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և ԵՄ հետ համագործակցությունը հիմնված է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը վերահաստատել է ԼՂ հիմնահարցի՝ խաղաղ ճանապարհով լուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: Նա ընդգծել է նաև, որ ՀՀ պաշտպանական քաղաքականությունն ուղված է առաջին հերթին տարածաշրջանում կայուն և խաղաղ զարգացումների ապահովմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031