«Ինչ-որ բան երևի եղել է, որ Նալբանդյանը հանկարծ որոշեց համաձայնել հանդիպմանը». Արման Նավասարդյան

Ինչպես հայտնի է՝ այսօր Մոսկվայում Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ հանդիպել են Նալբանդյան-Մամեդյարով-Լավրով եռակողմ հանդիպումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասաց, թե ինքը մեծ ակնկալիքներ չունի այս հանդիպումից:

«Հակադարձ համեմատական դիրքորոշումներ ունեն Հայաստանը և Ադրբեջանը: Այն, ինչ Երևանն այս մի տարի խոսում է՝ մեխանիզմների տեղադրման և իրագործման մասին, Ադրբեջանը, փաստորեն, ոչ մի քայլի ընդառաջ չի գնում, որ բանակցություններ սկսվեն: Ըստ երևույթին այս ընթացքում մի բան եղավ, որովհետև կարծես թե մի քանի օր առաջ Երևանը կատեգորիկ կերպով չէր ուզում, հետո հանկարծ Նալբանդյանը համաձայնեց, ինչ-որ մի բան երևի եղել է, և Լավրովն այստեղ հայտարարեց, որ ինչ-որ ընդհանուր բաների են եկել, որոշակի նորություններ կան, նրբություններ կան: Այս իրադրության մեջ Հայաստանը պետք է շատ ավելի ակտիվ լինի, որովհետև այդ բոլոր հարցերը գալիս-հանգում են Ղարաբաղյան հարցին»,- նշեց Ա. Նավասարդյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս